ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հայկական դպրոցները պայքարում են իրենց գործունեությունը շարունակելու համար

Daily Sabah

Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցները                  (ներկայում 24 դպրոց) պայքարում են իրենց գործունեությունը շարունակելու համար, հաղորդում է թուրքական ''Hurriyet''-ը:

Կայքի փոխանցմամբ՝ այս փոքրամասնությունների թվին են պատկանում նաև Թուրքիայում ապրող հայերը, որոնց համար գործող թվով քիչ հայկական դպրոցները ևս խնդիր են ներկայացնում: Չնայած Թուրքիայում ապրող մոտ 60000 հայերին ու այնտեղ գործող 16 հայկական դպրոցներին` միայն 3000 աշակերտ է ուսում ստանում հայկական դպրոցներում:

 «1950-ականների վերջին Թուրքիայում գործում էր մոտ 25 դպրոց, որտեղ ուսում էր ստանում մոտ 9000 աշակերտ: Ներկայում գործող 16 դպրոցներում սովորում է 3000 աշակերտ: Երբ Թուրքիայում փոխվում է կրթական համակարգը, դա ազդում է նաև մեր դպրոցների վրա», – ասել է Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի հիմնադիր Արսեն Արշըքը, ապա ավելացրել է. «Քանի որ ավագ դպրոցներ ու համալսարաններ ընդունվելու համար քննություններն անցկացվում են կենտրոնացված  համակարգով, ծնողները ցանկանում են, որ նույնիսկ ֆիզիկայի ու մաթեմատիկայի նման առարկաները ևս դասավանդվեն թուրքերենով, չնայած որ մենք իրավունք ունենք դրանք մատուցել հայերենով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: