ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-վրացական 3 տրանսպորտային միջանցքները կարող են դառնալ իրականություն

Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն ապահովող Կարասին-Աբաշիձե ձևաչափի շնորհիվ առաջիկայում հնարավոր է արձանագրվի բավական լուրջ առաջընթաց: Խոսքը, մասնավորապես վերաբերում է երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների ստեղծմանը:

Դեռ 2011թ-ին, երբ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակության հարցի շուրջ Ռուսաստանը բանակցում էր Վրաստանի հետ (որը, ՌԴ անդամակցությունն արգելափակող միակ երկիրն էր), կողմերը ստորագրեցին «Տրանսպորտային միջանցքների մասին» համաձայնագիրը: Այն նախատեսում է 3 տրանսպորտային միջանցքի ստեղծում, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով,  որոնցով իրականացվող տարանցումը որևէ կերպ չի շոշափի նշված երկու սուբյեկտների կարգավիճակի խնդիրը: Ընդ որում, տարանցման վերահսկողությունն իրականացնելու է երրորդ կողմ, որը, կողմերի համաձայնությամբ, պետք է լինի շվեյցարական SGS ընկերությունը:

Համաձայնագրի իրականացման ձգձգումն ավելի քանի հինգ տարի պայմանավորված էր համաձայնագրի տարբեր նրբությունների և տարրերի հետ (Աբխազիայի և Հարավային Օսիայի անուղղակի մասնակցություն, իրավասությունների շրջանակ և այլն), որոնց հետ կապված կողմներն ունեին տարբերվող մոտեցումներ: Այնուամենայնիվ, Մոսկվան և Թբիլիսին, կարծես թե, կարողացան ցուցաբերել բավարար քաղաքական կամք և, ինչպես հայտարարվել է, մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է վրացական, ռուսական կողմերի և SGS ընկերության ներկայացուցիչների համատեղ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում Թբիլիսին և Մոսկվան առանձին համաձայնագրեր կկնքեն շվեյցարական ընկերության հետ: Համաձայնագրերի կնքման դեպքում Վրաստանի և Ռուսաստանի միջև կգործի 3 երկկողմ տրանսպորտային միջանցք, որի երկու կողմերում կլինեն շվեյցարական ընկերության դիտորդական կետերը, որոնք էլ կվերահսկեն տարանցումը:

Ըստ 2011թ ռուս-վրացական համաձայնագրի՝

Առաջինը միջանցքը սկսվում է Սոչիի մոտ և, անցնելով Աբխազիայի տարածքով, ավարտվում է Զուգդիդի քաղաքում:

Երկրորդ միջանցքը սկսվում է Հյուսիսային Օսիայի Նառ գյուղի մոտ և, անցնելով Հարավայաին Օսիայի տարածքով, ավարտվում է Գորի քաղաքում:

Երրորդը միջանցքը տեղակայված է Կազբեգի-Վերին Լարս հակիչ-անցագրային կետերի միջև:

Հատկանշական է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակի հետ կապված հարցերից խուսափելու համար համաձայնագրում նշված չեն աշխարհագրական անվանումներ և դրա փոխարեն նշված են դիտորդական կետերի տեղակայման վայրերի կորդինատները՝ աշխարհագրական լայնությունը և երկարությունը:

Տրանսպորտային միջանցքների ձևավորումը հնարավորություն կստեղծի նաև դեռևս 1990-ականներին փակված Աբխազական երկաթուղու շահագործման հետ կապված, ինչը բավական կարևոր է նաև Հայաստանի համար և հակառակը՝ չի բխում Բաքվի շահերից: Պետք է ընդգծել, սակայն, որ երկաթուղու որոշ հատվածներ վերակառուցման կարիք ունեն, ինչը կպահանջի որոշակի ֆինանսական միջոցներ և ժամանակ:

Երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների մեխանիզմը բավական յուրահատուկ է և կլինի իր տեսակով առաջինն աշխարհում: Փաստացի այն հնարավորություն է տալիս առաձնացնել տնտեսական համագործակցության ոլորտը կողմերի միջև առկա հակամարտության կարգավորման խնդրից:

Հատկանշական է, որ տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցում թե՛ Մոսկվան, թե՛ Թբիլիսին ունեն իրենց շահերը: Ռուսական կողմն, իրականացնելով իր ստանձնած պարտավորությունը, հնարավորություն է ստանում նաև վերականգնել իր հարավային շրջանների տրանզիտային հնարավորությունները, մեծացնել առևտրային փոխգործակցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հետ: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա տրանսպորտային միջանցքները բացի Վրաստանի տրանզիտային դերակատարման մեծացումից, հնարավորություն են տալիս նաև նպաստավոր ֆոն ստեղծել ռուս-վրացական բանակցային գործընթացում, ինչը կարող է դրական անդրադառնալ վրացական ապրանքների նկատմամբ պահպանվող ռուսական որոշ սահմանափակումների վերացման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման համար: Նշենք, որ չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությանը, ռուսական շուկան Վրաստանի համար ունի առաջնային կարևորություն: Ռուսաստանն առաջին տեղում է վրացական արտադրանքի ներմուծման ծավալներով և, օրինակ, Վրաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի մոտ կեսը սպառվում է հենց ռուսական շուկայում:

Ինչ վերաբերում է Աբխազիային և Հրավային Օսիային, ապա երկու սուբյեկտներում էլ իրենց տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների ստեղծումն ընկալվում է ոչ միանշանակ: Մի կողմից այն դիտարկվում է որպես հարված փոքրիշատե ձևավորված սուբյեկտայնությանը, մյուս կաղմից՝ կա ընկալում, որ այդ միջանցքները կարող են տնտեսության զարգացման նոր հնարավորություններ ստեղծել:

Ամփոփելով կարելի է նշել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքների ձևավորումը և դրանց գործարկումն անխուսափելիորեն իրենց ազդեցությունը կունենան ողջ տարածաշրջանի վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր դերակատարների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: