Ռուս-վրացական 3 տրանսպորտային միջանցքները կարող են դառնալ իրականություն
Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն ապահովող Կարասին-Աբաշիձե ձևաչափի շնորհիվ առաջիկայում հնարավոր է արձանագրվի բավական լուրջ առաջընթաց: Խոսքը, մասնավորապես վերաբերում է երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների ստեղծմանը:
Դեռ 2011թ-ին, երբ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակության հարցի շուրջ Ռուսաստանը բանակցում էր Վրաստանի հետ (որը, ՌԴ անդամակցությունն արգելափակող միակ երկիրն էր), կողմերը ստորագրեցին «Տրանսպորտային միջանցքների մասին» համաձայնագիրը: Այն նախատեսում է 3 տրանսպորտային միջանցքի ստեղծում, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, որոնցով իրականացվող տարանցումը որևէ կերպ չի շոշափի նշված երկու սուբյեկտների կարգավիճակի խնդիրը: Ընդ որում, տարանցման վերահսկողությունն իրականացնելու է երրորդ կողմ, որը, կողմերի համաձայնությամբ, պետք է լինի շվեյցարական SGS ընկերությունը:
Համաձայնագրի իրականացման ձգձգումն ավելի քանի հինգ տարի պայմանավորված էր համաձայնագրի տարբեր նրբությունների և տարրերի հետ (Աբխազիայի և Հարավային Օսիայի անուղղակի մասնակցություն, իրավասությունների շրջանակ և այլն), որոնց հետ կապված կողմներն ունեին տարբերվող մոտեցումներ: Այնուամենայնիվ, Մոսկվան և Թբիլիսին, կարծես թե, կարողացան ցուցաբերել բավարար քաղաքական կամք և, ինչպես հայտարարվել է, մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է վրացական, ռուսական կողմերի և SGS ընկերության ներկայացուցիչների համատեղ հանդիպումը: Հանդիպման շրջանակներում Թբիլիսին և Մոսկվան առանձին համաձայնագրեր կկնքեն շվեյցարական ընկերության հետ: Համաձայնագրերի կնքման դեպքում Վրաստանի և Ռուսաստանի միջև կգործի 3 երկկողմ տրանսպորտային միջանցք, որի երկու կողմերում կլինեն շվեյցարական ընկերության դիտորդական կետերը, որոնք էլ կվերահսկեն տարանցումը:
Ըստ 2011թ ռուս-վրացական համաձայնագրի՝
Առաջինը միջանցքը սկսվում է Սոչիի մոտ և, անցնելով Աբխազիայի տարածքով, ավարտվում է Զուգդիդի քաղաքում:
Երկրորդ միջանցքը սկսվում է Հյուսիսային Օսիայի Նառ գյուղի մոտ և, անցնելով Հարավայաին Օսիայի տարածքով, ավարտվում է Գորի քաղաքում:
Երրորդը միջանցքը տեղակայված է Կազբեգի-Վերին Լարս հակիչ-անցագրային կետերի միջև:
Հատկանշական է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակի հետ կապված հարցերից խուսափելու համար համաձայնագրում նշված չեն աշխարհագրական անվանումներ և դրա փոխարեն նշված են դիտորդական կետերի տեղակայման վայրերի կորդինատները՝ աշխարհագրական լայնությունը և երկարությունը:
Տրանսպորտային միջանցքների ձևավորումը հնարավորություն կստեղծի նաև դեռևս 1990-ականներին փակված Աբխազական երկաթուղու շահագործման հետ կապված, ինչը բավական կարևոր է նաև Հայաստանի համար և հակառակը՝ չի բխում Բաքվի շահերից: Պետք է ընդգծել, սակայն, որ երկաթուղու որոշ հատվածներ վերակառուցման կարիք ունեն, ինչը կպահանջի որոշակի ֆինանսական միջոցներ և ժամանակ:
Երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների մեխանիզմը բավական յուրահատուկ է և կլինի իր տեսակով առաջինն աշխարհում: Փաստացի այն հնարավորություն է տալիս առաձնացնել տնտեսական համագործակցության ոլորտը կողմերի միջև առկա հակամարտության կարգավորման խնդրից:
Հատկանշական է, որ տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցում թե՛ Մոսկվան, թե՛ Թբիլիսին ունեն իրենց շահերը: Ռուսական կողմն, իրականացնելով իր ստանձնած պարտավորությունը, հնարավորություն է ստանում նաև վերականգնել իր հարավային շրջանների տրանզիտային հնարավորությունները, մեծացնել առևտրային փոխգործակցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հետ: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա տրանսպորտային միջանցքները բացի Վրաստանի տրանզիտային դերակատարման մեծացումից, հնարավորություն են տալիս նաև նպաստավոր ֆոն ստեղծել ռուս-վրացական բանակցային գործընթացում, ինչը կարող է դրական անդրադառնալ վրացական ապրանքների նկատմամբ պահպանվող ռուսական որոշ սահմանափակումների վերացման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման համար: Նշենք, որ չնայած ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությանը, ռուսական շուկան Վրաստանի համար ունի առաջնային կարևորություն: Ռուսաստանն առաջին տեղում է վրացական արտադրանքի ներմուծման ծավալներով և, օրինակ, Վրաստանում արտադրվող գինեգործական արտադրանքի մոտ կեսը սպառվում է հենց ռուսական շուկայում:
Ինչ վերաբերում է Աբխազիային և Հրավային Օսիային, ապա երկու սուբյեկտներում էլ իրենց տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների ստեղծումն ընկալվում է ոչ միանշանակ: Մի կողմից այն դիտարկվում է որպես հարված փոքրիշատե ձևավորված սուբյեկտայնությանը, մյուս կաղմից՝ կա ընկալում, որ այդ միջանցքները կարող են տնտեսության զարգացման նոր հնարավորություններ ստեղծել:
Ամփոփելով կարելի է նշել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքների ձևավորումը և դրանց գործարկումն անխուսափելիորեն իրենց ազդեցությունը կունենան ողջ տարածաշրջանի վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տարբեր դերակատարների համար:
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Ես ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումներն ակտիվորեն զարգանում են։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել...
- Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին դուրս բերել զինված ուժերը երկրի «օկուպացված» տարածքներից «Օկուպացիայի 14-րդ տարելիցի դրությամբ Ռուսաստանն առաջվա պես չի իրագործում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը,...
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
- Պատերազմից 11 տարի անց. Վրաստանի հայտարարությունների տողատակերը Դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
- Լրագրողի ստեղծած սկանդալը ինչ-որ առումով հալեցրե՞ց տարիներով կարծրացրած վրաց-ռուսական սառույցը Վերջին շրջանում բավական անկանխատեսելի են զարգանում ռուս-վրացական հարաբերությունները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ