ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ու Վրաստանի նախարարները քննարկել են Լարսի ճանապարհի մոտ թունելի կառուցման հարցը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքէջից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցման մի շարք մանրամասներ։

Վահան Մարտիրոսյանն ընդգծել է Հայաստանի համար այդ ճանապարհի կարևորագույն նշանակությունը և հույս հայտնել, որ մինչև թունելի կառուցումը, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներին։

Զուրաբ Ալավիձեն հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան կառույցները ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում են արտակարգ ռեժիմով:

Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև չեզոք գոտու ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնացման շինարարական աշխատանքներին և Վրաստանը Հայաստանին կապող ճանապարհի արդիականացմանն առնչվող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    14 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: