ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը ձգտում է արմատախիլ անել կոռուպցիան Հայաստանի բուհերում. Սվիտալսկի

Новости-Армения

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Հայաստանի կրթական համակրգում վարքագծի կանոնների օրենսգրքի ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի նպատակն է Հայաստանի բուհերում կոռուպցիայի վերացումը, փոխանցում է Նովոստի-Արմենիան:

«Կրթության շնորհիվ կարելի է շատ խնդիրներ լուծել՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ եթե Հայաստանում կան կրթական հաստատություններ, որտեղ բացակայում է կոռուպցիան, ապա մենք պետք է հասնենք նրան, որ այլ բուհերում ևս դա չլինի»,- ասել է Սվիտալսկին:

Վերոնշյալ ծրագիրը Հայաստանում սկսել է իրականացվել 2015թ.-ից՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ:

Սվիտալսկին նշել է նաև, որ ծրագրի իրականցման տարիներին  Հայաստանում ստեղծվել է բավականին լավ օրենսդրական բազա՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար:

«Այսօր Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու համար առկա է և՛ անհրաժեշտ օրենսդրական հիմք,  և՛ քաղաքական կամք, սակայն այդ պայքարն անհնարին կլինի առանց այդ երևույթի վնասակարության վերաբերյալ հասարակական գիտակցության»,- ասել է դիվանագետը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: