ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար

ՀԱՕԿ

Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցում նշեց, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա և Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում.

«Մեր դահուկորդների մոտ բավականին առաջընթաց կա: Նախորդ տարի Ռուկայում Միքայել Միքայելյանը վաստակել էր մոտ 120 միավոր, իսկ այս տարի՝ 84-85: Մրցումից մրցում նա մեծ աճ է գրանցում: Նույնը կարող եմ ասել Թադևոս Պողոսյանի մասին: Շատ ուրախալի է նաև Կատյա Գալստյանի արդյունքը: Նա իրեն լավ է դրսևորում, մեկ մեկնարկ ունեցել է 135 միավորով: Մարիամ Միքայելյանը չի մասնակցել մրցաշարերին՝ հարբուխի պատճառով: Այս դահուկորդները ևս մեկ մեկնարկ կունենան դեկտեմբերի 10-ին»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հայ լեռնադահուկորդները նույնպես պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար: Հարություն Հարությունյանն ու Վազգեն Առաքելյանը վարկանիշային մրցաշարերի են Ավստրիայում և Իտալիայում:

Օլիմպիական ուղեգրին մոտ է մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Ուղեգիր նվաճելու համար նա պետք է լինի դասակարգման աղյուսակի 300 լավագույնների շարքում: Այդ դեպքում, մեր երկիրը օլիմպիական խաղերում կկարողանա ունենալ ևս մեկ դահուկավազորդ, որի միավորները կլինեն 100-ից ցածր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: