ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի երկնքում դեկտեմբերի 14-ի կեսգիշերից հետո ասուպային հոսք կդիտվի

kp.ru

Դեկտեմբերի 14-ին՝ գիշերից հետո, կդիտվի Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը, այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելիս, հանդիպում է երկնաքարերի խմբի, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:

«Հայաստանից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքն անզեն աչքով»,- ասում է Արեգ Միքայելյանն ու խորհուրդ տալիս ավելի գեղեցիկ տպավորություններ ստանալու համար դիտել այն Երևանից դուրս:

«Մայրաքաղաքի լույսերն ու մթնոլորտային աղտոտվածությունը թույլ չեն տալիս տեսնել հոսքն իր ողջ գեղեցկությամ: Հոսքը դիտելու համար Երևանից որքան հեռու վայր ընտրեք, այնքան ավելի լավ», - ասում է աստղադիտարանի տնօրենը:

«Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ը, իսկ առավելագույն փուլում կարելի է մինչև 60 ասուպ տեսնել», - ասում է Միքայելյանը:

Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ավելի քան 150 տարի առաջ, 1862-ին: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ Կաստոր աստղի մոտ՝ Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունը մոտ 35 կմ/վ է և դրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  11° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: