Նախագահի այցը Վրաստան կարևոր է Լարսին այլընտրանք ապահովելու տեսանկյունից. Նարեկ Մինասյան
«2011թ-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված համաձայնագրի կյանքի կոչման դեպքում կստեղծվեն Վերին Լարսին այլընտրանք հանդիսացող միջանցքներ Ռուսաստանի և Վրաստանի միջև: Անշուշտ, դրանցից կօգտվեն նաև մյուս երկրները այդ թվում Հայաստանը»,- այս մասին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում «Տարածաշրջանային զարգացումները 2017թ-ին» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայացք վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը: Նա նշեց, որ Վրաստանը դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը պետք է կատարի առևտրային միջանցքներով իրականացվող բեռնափոխադրումների նշագրումը և մոնիտորինգը: Որպեսզի համաձայնագիրը մտնի լիարժեք իրականացման փուլ, անհրաժեշտ է, որ ռուսական կողմը ևս նման պայմանագիր կնքի SGS ընկերության հետ:
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ Վերին Լարսին այլընտրանային ուղիների բացումը չի բխում Ադրբեջանի շահերից, քանզի ուղղակի հարված է հասցնում Հայաստանի նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող շրջափակման քաղաքականությանը: «Ադրբեջանն արդեն սկսել է վրաց պատգամավորների շրջանում շատ լուրջ լոբբինգ իրականացնել: Դա են վկայում պատգամավորների կողմից հնչող հայտարարությունները: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Բաքուն արդեն անցել է գործի»,- ասաց նա: Նարեկ Մինասյանի խոսքով` Վերին Լարսին այլընտրանքային ուղիների խնդիրը մշտապես եղել է հայ-վրացական օրակարգում, և Նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան երկօրյա պաշտոնական այցը շատ կարևոր է նաև այս առումով:
Անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական կյանքին, քաղաքագետը նշեց, որ 2017թ-ին Վրաստանի քաղաքական դաշտն աչքի ընկավ վերադասավորումներով, որոնցից ամենակարևորը հիմնական ընդդիմադիր ուժի՝ Միացյալ ազգային շարժում կուսակցության պառակտումն էր: Ըստ նրա՝ ընդդիմության թուլացման մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բոլոր 73 ընտրատարածքներում հաղթանակ են տարել իշխող Վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչները:
Ըստ Ն. Մինասյանի՝ Վրաստանի համար մեկ այլ կարևոր իրադարձություն էր Սահմանադրական բարեփոխումների հաստատումը, որով երկրում առավել ամրապնդվեց խորհրդարանական կառավարման համակարգը:
Ինչ վերաբերում է 2017թ-ին Վրաստանի արտաքին քաղաքականությանը, քաղաքագետի կարծիքով այն աչքի ընկավ մի շարք ձեռքբերումներով, որոնցից նա առանձնացրեց, Վրաստանի քաղաքացիների հետ ԵՄ վիզային ռեժիմի չեղարկումը, Չինաստանի հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ և հանդիպումը Թրամփի հետ, Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների և արձակման կայանքների վաճառքի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի որոշումը և այլն:
Տարածաշրջանաային քաղաքականության համատեքստում բանախոսն ընդգծեց Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով փոխգործակցության ամրանդման մասին՝ նշելով, որ արդեն ավանդական դարձած արտգործնախարարների, պաշտպանության նախարարների ամենամյա եռակողմ հանդիպումներին այս տարի ավելացավ նոր ֆորմատ՝ երեք երկրների գլխավոր շտաբի պետերի ներգրավմամբ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
