ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց սիրո չի լինում ո՛չ երջանկություն, ո՛չ խաղաղություն. Մարկ Գրիգորյան

MOBILMUSIC.ru

Ամանորը սիրում  և անհամբերությամբ սպասում են գրեթե բոլորը։ Ամանորն այն տոներից է , որը նշում են ողջ աշխարհում ազգային տարբեր ավանդույթներով, բայց իհարկե, խորհուրդը մեկն է՝ ճանապարհել հին տարին և ուրախությամբ դիմավորել նորը։ Հայ ժողովուրդը տոնը նշում է անհիշելի ժամանակներից։ Այսօր էլ Ամանորը հայերի ամենասիրելի տոներից է։ 

Իսկ ինչո՞վ էր հիշարժան այս տարին մեր հայրենակիցների համար։ «Արմեդիա ՏՎԳ» հետ զրույցում Հանրային ռադիոյի տնօրեն, լրագրող Մարկ Գրիգորյանը նշեց. «Մասնագիտական տեսակետից տարին այնքանով էր հիշարժան ինձ համար, որ ես դարձա Հանրային ռադիոյի տնօրեն, որը, ինչպես գիտենք, Հայաստանի ամենահին, ամենավաստակավոր և հետաքրքիր ռադիոն է»: Անդրադառնալով բացթուղումներին կամ անավարտ գործերին՝ նա ասաց. «Ես աշխատանքս ոչ թե 1 տարվա կտրվածքով եմ ծրագրում, այլ երկարաժամկետ, որն էլ հանդիսանում է անավարտ գործերի պատճառ: Սա լիովին նորմալ եմ համարում, և այս տեսանկյունից 2019-ի նախաշեմին ևս կլինեն 2018-ին սկսված ու չավարտված գործեր»:

Մեր մյուս հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ և սպասելիքներով է դիմավորում 2018թ.-ը, Մարկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես սպասում եմ 2018-ին այնպես, ինչպես 20 կամ 30 տարի առաջ՝ նույն երիտասարդի ոգով, եռանդով: Տարիները ոչինչ չեն փոխել իմ ակնկալիքների մասով: Ամանորը դիմավորելու եմ Երևանում, ինձ համար դա սկզբունքային է... Սակայն 2018-ը ինձ համար առանձնանում է նաև նրանով, որ այս տարի կլրանա իմ 60-ամյակը, որին ես նայում եմ ոչ թե որպես մի օրացույցային թիվ, այլ  հետաքրքիր ժամանակ, երբ կարող եմ վերանայել, վերաարժևորել անցածս ու անցնելիքս: Գտնում եմ, որ 60-ում կյանքը չի ավարտվում, այլ մեկնարկում է կյաքի հերթական սկիզբը»:

Զրույցի ժամանակ Մարկ Գրիգորյանը հիշեց նաև կյանքի «ամենախելահեղ» Ամանորը. «Մոտենում էր 2000 թվականը. պարզ չէր այն լինելու է հազարամյակի վերջին տարին թե՞ հաջորդ հազարամյակի առաջին տարին: Ընկերներով որոշեցինք դիմավորել Ամանորը՝ խմելով տարբեր ժամային գոտիների երկրների ավանդական խմիչքները: Սկսեցինք երեկոյան 11-ին ղազախական օղիով, հետո Արցախի թթի օղի, հետո ռուսական, բելառուսական, այնուհետև խմեցինք նորվեգական ակվավիտ, ամենավերջինը շոտլանդական վիսկին էր, իսկ այդ ժամանակ արդեն առավոտյան ժամը 4-ին: Հաշվարկ կատարելուց հետո հասկացանք, որ հաջորդն Ամանորը նշելու են Կաբո Վերդեում (նախկինում Կանաչ Հրվանդանի կղզիներ), իսկ թե ինչ են խմում այնտեղ, մենք չգիտեինք: Երկար մտածելուց հետո մեզ համար պարզ դարձավ որ տեկիլային հերթ կհասնի միայն առավոտյան 11-ին: Եվ նույն պահին որոշում կայացրեցինք,որ Գրինվիչից հետո յուրաքանչյուրը կարող է խմել այն ինչ կուզի: Ու չնայած այն բանին, որ խմիչքները բազմազան էին ու շատ, մենք բոլորս ամեն ինչ հիշում էինք:  Ի դեպ,  ուզում եմ անպայման ավելացնել, որ դա վտանգավոր է առողջության համար, երբեք չփորձեք այն կրկնել ոչ Նոր տարվա գիշերը, ոչ էլ այլ գիշեր»:

Մարկ Գրիգորյանը մաղթեց մեզ և մեր ընթերցողին երջանկություն, խաղաղություն և սեր՝ հավելելով «Շատ սեր, առանց սիրո չի լինում ոչ երջանկություն, ոչ խաղաղություն»:

Մեզ հետ իր հուշերով ու մաղթանքներով կիսվեց նաև The Band խմբի մեներգչուհի, Studio 21 Production-ի համահիմնադիր Կարինա Առուստամյանը: Ամփոփելով 2017-ը՝ նա նշեց. «Տարին կարևոր էր ձեռքբերումների առումով. տևական ժամանակ քրտնաջան աշխատելուց հետո սկսեցինք քաղել մեր վաստակի պտուղները: Ամեն օր The Band-ի հետ միասին աշխատել ենք թե՛ ակումբներում, թե՛ կորպորատիվ միջոցառումների շրջանակում: Դրանից զատ իրականացրի մի քանի աշխատանք, որոնք վաղուց էի ծրագրել, այն է փորձել համաշխարհային հիթերը ներկայացնել իմ յուրովի կատարմամբ: 21TV-ի նախաձեռնությոմբ հիմնեցինք Studio 21 մոդերն զարգացման կենտրոնը, ինչպես նաև հիմնեցի իմ «New Artist» վոկալ ստուդիան»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք թե ի՞նչ սպասելիքներ ունի 2018-ից և նա նշեց, որ սիրով ու լավ ակնկալիքներով է դիմավորելու 2018 թվականը,՝ ավելացնելով. «գիտեմ, որ գալիք տարին նոր ձեռբերումների տարի է լինելու»:  Կարինան փաստեց, որ նպատակները շատ են, ու վստահություն հայտնեց, որ մի մասը իրականացնելու է: Նա նաև շեշտեց. «Այս տարի փորձելու եմ կյանքին այլ կերպ նայել… Ապրել ավելի թեթև, աշխատանքից զատ նաև վայելել այն…»:

Անդրադառնալով իր ամենահիշարժան Ամանորին, Կարինան նշեց. «Ամեն Նոր տարի ինձ համար յուրովի խելահեղ է լինում, քանի որ գրեթե միշտ այն դիմավորում եմ բեմում: Եթե բեմի մարդ ես, ամենակարևոր բանն է այն դիմավորել բեմում»: Այնուամնեայնիվ, նա կիսվեց, որ ամենահիշարժանը նախորդ Ամանորն էր. «Աշխատանքի բերումով այն դիմավորեցինք ճանապարհին՝ տաքսու վարորդի հետ միասին: Ասում են՝ Նոր տարին ինչպես դիմավորում ես, այնպես էլ շարունակվում է: Այդպես էլ եղավ՝ ամբողջ տարին անցավ վազքի մեջ, որը ևս կարելի է ընթացք համարել»:

Եվ վերջում Կարինա Առուստամյանը մեր ընթերցողին մաղթեց լինել բարի՝ չնայած առկա բազում խնդիրներին: «Երազե՛ք ու հավատացե՛ք ձեր երազանքներին… եղեք աշխատասեր ու նպատակասլաց: Եթե ուզում եք փոխել աշխարհը դեպի լավը, ապա սկսեք ինքներդ ձեզնից: Մի մոռացեք ապրել ու վայելել կյանքը, սկսեք հենց այսօր…»:

Իսկ ահա Մուայ Թայ Բոքսի սպորտի վարպետ, կասկադյոր Էրիկ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց. «2017թ. ձեռքբերումներից եմ համարում ծանոթությունս Մուայ Թայ Բոքսինգի աշխարի հնգակի չեմպիոն մոսկվաբնակ Աշոտ Բոլյանի հետ: Տարվա հաջողություններից եմ համարում նաև ՌԴ-ում մասնագիտացված արևելյան մարտարվեստի բացումը, որտեղ մարզվում է ավելի քան 400 սան: Կուզեմ հատուկ շեշտել, որ այնտեղ ադրբեջանցիների մուտքը խստիվ արգելված է: 2017թ. հիշարժան է նաև այն առումով, որ մասնակցեցինք ՌԴ կազմակերպած մի շարք առաջնությունների»:

Սպասելիքների ու ծրագրերի մասին զրուցելիս Էրիկ Օհանյանը նշեց, որ «2018-ին Հայաստանում կբացվի կազմակերպություն, որը կմիավորի բոլոր արևելյան մարտարվեստները: Տարբեր ուղղվածության արևելյան մարտարվեստի մասնակիցների հետ կազմակերպության շրջանակում հանդիպումներ կանցկացվեն, այլ կերպ ասած փորրձի փոխանակում տեղի կունենա:

Մեր օգնությամբ ՀՀ մի քանի արևելյան մարտարվեստի մարզիչներ սեմինար-դասեր կանցկացնեն ՌԴ-ում, որից հետո սպասվոմ է, որ Հայաստանում կբացվի նոր ոճ, նոր կանոնադրությամբ, որտեղ մարզիկները կարող են մարզվել ու ինքնապաշտպանված զգալ՝ նոր ու զարգացած տեխնիկայի շնորհիվ»:

Էրիկի խոսքով՝ իրենց ամենահիշարժան Ամանորը եղել է 2014թ., երբ նա իր ընտանիքի հետ այն անցկացրել է մոմերի լույսի ներքո, քանի որ ինչ-ինչ պատճառներով հոսանքազրկվել էր բնակարանը:

Գալիք 2018-ին Էրիկը մեր երկրի սահմաններին ու աշխարհին մաղթեց  խաղաղություն. «Ուզում եմ, որ Հայաստանի սահմաններից դուրս ապրող աշխարհասփյուռ հայությունը 2018-ին վերադառնա հայրենիք, ապրի իր հողում ու շենացնի իր երկիրը»: Եվ վերջում այպես եզրափակեց իր խոսքը. «Հայաստանը զգում է իր զավակների կարիքը»:

Картинки по запросу էրիկ օհանյան

«Արմեդիա» ՏՎԳ-ն շնորհավորում է բոլորին գալիք տոների կապակցությամբ: Միանալով մեր զրուցակիցների մաղթանքներին մեր կողմից մաղթում ենք, որ այս օրերին տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի հայ ընտանիքներին ու մեր երկրին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: