ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ

gov.am

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ, հայտնում է ՀՀ Կառավորության լրատվական ծառայությունը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:
Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ պետական մարմինների միջև ակտիվ համագործակցությունը՝ համակարգման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար և հանձնարարել գերատեսչությունների ղեկավարներին՝ ըստ իրենց ոլորտների միջոցառումների մասով առաջարկությունների առկայության դեպքում սեղմ ժամկետում դրանք ներկայացնել Երևանի քաղաքապետարան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: