ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուրուգվայում «Հայաստանի Հանրապետության» հրապարակ է բացվել

Artsakhpress

Ուրուգվայի Պունտա դել Էստե նահանգի Մալդոնադո քաղաքում բացվել է «Հայաստանի Հանրապետության» հրապարակ, որտեղ տեղադրվել է իջևանցի քանդակագործ Գոռ Դավթյան հայ կնոջ կերպարով քանդակը: Այդ մասին ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի փոխանցմամբ, հաղորդում է Prensa Armenia-ն:

 Նշվում է, որ Հայաստանի հրապարակ բացելու ծրագիրը համատեղ իրականացրել են Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը և Մալդոնադոյի քաղաքապետարանը: Հրապարակի բացմանը ներկա են եղել Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեչիչյանը, Պունտա դել Էստեի նահանգապետ Անդրես Ջաֆիֆը, Մալդոնադոյի քաղաքապետ Անդրես Անտիա Բերհենսը, Ուրուգվայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը, Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում: Միջոցառման ժամանակ Պունտա դել Էստեն և Իջևանը հռչակվել են քույր քաղաքներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.08.2026
       
    16.08.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: