ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան Թուրքիային չէր ֆինանսավորում այնքան, որքան Անկարան ակնկալում էր. ռազմական փորձագետ

tert.am

Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը՝ պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությունը կարող է ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի վրա, քանի որ վերջինս ավելի շատ է հեռացել ժողովրդավարական սկզբունքներից և վերջնականապես վերածվել ավտորիտար պետության, մասնավորապես նշել է «Եվրոպան Թուրքիային չէր ֆինանսավորում այնքան, որքան Անկարան ակնկալում էր: Եվ դա նույնպես չէր կարող չազդել հարաբերությունների վրա», հայտնում է NEWS.am-ը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունն Անկարային 20 տարի շարունակ խոստացել է, որ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, եթե կատարի մի շարք պայմաններ: Սակայն այդ պայմանները ամեն տարի ավելացել էին: «Եվ նույնիսկ այն փաստը, որ Թուրքիան օգնել է միգրանտներին և ճանապարհ բացել դեպի Եվրոպա, դարձել էր կարևոր խնդիր»,- ավելացրել է Ցիգանոկը՝ հիշեցնելով, որ Էրդողանը բավական դաժանորեն ճնշեց ռազմական հեղաշրջման փորձը: Սա, փորձագետի կարծիքով, վերջիվերջո հանգեցրել է Թուրքիայի դանդաղ հեռացմանը ՆԱՏՕ-ից, ինչի վկայությունն է Ս-400 նորագույն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման  մասին որոշումը:

Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետը նշել է,  որ ԱՄՆ-ն դեռևս մեկ տարի առաջ էր կազմակերպել  Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանում պահվող իր միջուկային զինամթերքի հեռացումը: Սա, փորձագետի կարծիքով, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համագործակցության հույս չի կապում:

Անատոլի Ցիգանոկը համոզմունք  է  հայտնել, որ նման իրավիճակում Թուրքիան հազիվ թե ցանկանա  միանալ Եվրամիությանը: Նա ընդգծել է, որ Անկարայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում  առաջացած ճեղքերը ժամանակի հետ ավելի կխորանան։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: