ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պակիստանը դադարեցնում է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ` հետախուզական ծառայությունների գծով

Trend

Պակիստանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ռազմական եւ հետախուզական ծառայությունների գծով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Խուրամ Դասթգիր Հանին:

«Մենք դադարեցրել ենք ԱՄՆ-ի հետ մեծամասշտաբ համագործակցությունը ռազմական եւ հետախուզական գերատեսչությունների մասով»,- ասել է նա:

Հանը այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ելույթի ժամանակ: Հանի խոսքով՝ ԱՄՆ-ն «չնայած միլիարդավոր դոլարներ ծախսելուն Աֆղանստանում պարտություն է կրում»: Նա ենթադրում է, որ Վաշինգտոնը փորձում է Աֆղանստանում իր անհաջողությունների համար Պակիստանին որպես «քավության նոխազ» օգտագործել, նշում է:

«Պակիստանը չի ձգտում իր զոհերի համար գին նշանակել, սակայն ցանկանում է, որ նրանց ճանաչեն»,- հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչեցվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հայտարարել է Պակիստանին անվտանգության ոլորտում ֆինանասական աջակցության դադարեցման մասին: Դրան ի պատասխան Պակիստանում հայտարարել են, որ տվյալ քայլը հիմնավորված չեն համարում՝ շեշտելով, որ Վաշիգտոնի և Իսլամաբադի համագործակցությունը ուղղակիորեն ծառայում էր հենց ԱՄՆ ազգային շահերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: