Ես ֆրանսիական երգարվեստի առաջին դասականն եմ. Շառլ Ազնավուր
Փարիզում դեկտեմբերյան փառահեղ ելույթից հետո Շառլ Ազնավուրն այս տարի էլ շարունակում է իր համերգային գործունեությունը, հայտնում է NEWS.am-ը:
Ուշագրավ է, որ 93-ամյա Ազնավուրը պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմը։ Ֆրանսիական Le Telegramme -ին տված հարցազրույցում արտիստը խոսել է իր գործունեության մասին։
-Դուք ֆրանսիական երգարվեստի միակ հսկան եք մնացել։ Ձեզ համար չափից ծանր չէ՞ այդ պատասխանատու բեռը։
Ես վերջին հսկան չեմ։ Բայց, անկասկած, ես ֆրանսիական երգարվեստի առաջին դասականն եմ։ Ես դարձել եմ այդպիսին նաև իմ տեքստերի շնորհիվ, որոնք դասական ֆրանսերենով են շարադրված։ Ես շատ դասականներ եմ կարդացել՝ Ժան դե Լաֆոնտենից մինչև Վիկտոր Հյուգո, Մոլյերից մինչև Սաշա Գիտրի։ Իհարկե, նաև ռուս դասականներ՝ Տոլստոյ, Դոստոևսկի, նրանք հարստացրել են իմ աշխարհը։
-Ձեզ ի՞նչն է դուր գալիս ու ի՞նչը դուր չի գալիս մեր դարաշրջանում։
Շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս։ Ես, ի դեպ, դրան մի երգ եմ նվիրել, որն իմ նոր ալբոմի մեջ է ընդգրկվելու։ Այդ երգում ես անդրադառնում եմ բռնությանն ու համամարդկային արժեքների կորստին, համատարած նյութապաշտությանը, սոցցանցերի վախկոտությանը, որտեղ մենք, թաքնվելով բոլորից, կարող են կեղտ թափել ամբողջ աշխարհի վրա։ Էլ չասեմ այն մասին, որ հեռուստաեթերում չափից շատացել են գռեհիկ հաղորդումները։
-Ասացեք, դուք չե՞ք նախանձում Բոբ Դիլանին, որը Նոբելյան մրցանակ է ստացել։
Ոչ, ես ուրախ եմ նրա համար։ Ինձ Նոբելյան մրցանակ պետք չէ։ Ես արդեն ունեմ այն՝ իմ կինը (Ուլլա Տորսել), նա շվեդուհի է։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ