Կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի Ղարաբաղում շփման գծում հանգիստ լինի. Լավրով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կողմերի ձեռքում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ կողմերից դրական ազդակներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների առնչությամբ, որոնք կողմերի մոտ են:
«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հստակ պլաններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քանի որ խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ անում է ամեն բան կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասաց Լավրովը:
Արտգործնախարարն ընդգծեց, որ վերջին տարիներին ձեռնարկվել են ինտենսիվ ջանքեր՝ ամփոփելով հակամարտող կողմերի բոլոր դիրքորոշումները և փորձելով դրանցից առանձնացնել հակամարտության կարգավորման այս կամ այն ասպեկտի վերաբերյալ համընկող մոտեցումները: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ միևնույն ժամանակ իրենք փորձել են հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որտեղ դեռևս տարաձայնություններ կան:
«Այս աշխատանքն իրականացվել է ինտենսիվորեն: Անցնող տարում համանախագահների արած բոլոր առաջարկները, իսկ համանախագահներն ընդհանուր մոտեցումներ ունեն այս հարցում, գտնվում են կողմերի մոտ: Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում համանախագահները, սակայն հենց նրանք պետք է որոշում կայացնեն: Իհարկե, մենք սպասում ենք, որ դրական ազդակներ կհաջորդեն երկու կողմերից էլ»,- ասաց Լավրովը:
Նա գահունակություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ անցնող 2017 թվականին տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հանդիպումներ: Նա հիշեցրեց, որ համանախագահ երկրների ներկայացուցիչները մասնակցել են այս գործընթացներին: «Կարծում եմ, որ հիմա կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ավելի հանգիստ լինի: Դա կօգնի անցում կատարել քաղաքական կարգավորման: Այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն վերջնական կարգավորման, որը իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ