ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացում Հայաստանի կողմից որևէ զիջումների մասին խոսելն անտրամաբանական է

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում՝ ՀՀ նախագահի ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ, բավականին կարևոր էր նաև անդրադարձը հայ-թուրքական առնչություններին: Խոսելով Թուրքիայի ապակառուցողական գործողությունների՝ թե՛ Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելու, թե՛ Ադրբեջանին սատարելու քաղաքականության մասին, Սերժ Սարգսյանը Թուրքիային կոչ արեց հրաժարվել այդ գործելաոճից՝ տարածաշրջանում փխրուն կայունությունը պահպանելու համար: Միևնույն ժամանակ նա հստակեցրեց, որ «մեր ժողովրդի համար վիրավորական կլինի գնալ միակողմանի զիջումների»՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները:

Որևէ մեկի, այդ թվում՝ միջազգային հանրության համար գաղտնիք չէ, որ 2008թ.-ին Հայաստանի կողմի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունն» ու Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին հենց Թուրքիայի պատճառով, քանզի վերջինս խախտեց առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու հանձնառությունը: Ավելին, այս ողջ ընթացքում Թուրքիան չի դադարում բարձրաձայնել այդ նախապայմանները՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ, չի խուսափում աջակցել Ադրբեջանի՝ հայերի հանդեպ վարած թշնամական քաղաքականությունն ու ռազմական գործողությունները: Սրա ամենավառ օրինակն Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով չորս օրում հինգ հայտարարության ընդունումն էր՝ ի պաշտպանություն Ադրբեջանի:

Նման պարագայում խոսել Հայաստանի կողմից որևէ զիջումների մասին, առավել քան անտրամաբանական է: Փաստացի մենք այսօր էլ գործ ունենք մի երկրի հետ, որի իշխանությունները չեն փոխել ձեռագիր. այս օրերին ականատեսն ենք արդեն իր տարածքից դուրս՝ Սիրայում քրդերի դեմ իրականացվող գործողություններին՝ միտված մեկ անձի՝ Էրդողանի դիրքերի և «սուլթանության» ամրապնդմանը: Ստեղծված այս իրավիճակում այլ բան չի մնում, քան սպասել Թուրքիայում առավել հավասարակշռված իշխանության, որի հետ հնարավոր կլինի հաստատել երկխոսություն: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: