ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախկին դատախազ․ ամերիկյան կառավարությունն անընդունակ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

flickr.com

Կալիֆորնիայում նախկին շրջանային դատախազ Դևիդ Մինյերը հոդված է գրել՝ ներկայացնելով Սանտա Բարբարայում թուրք երկու դիվանագետների գնդակահարած Գուրգեն Յանիկյանի դատաքննությունը։ News.am-ի հաղորդմամբ, նախկին դատախազը մասնավորապես գրել է․ «78-ամյա Յանիկյանը Ֆրեզնոյի նախկին բնակիչ է եղել և մեղադրվում էր սպանության մեջ, իսկ ես նրա դատախազն էի։

Տարեց հայը Սանտա Բարբարայում «Բալթիմոր» շքեղ հյուրանոցի քոթեջ էր հրավիրել դիվանագետներին՝ խոստանալով նրանց կառավարության արվեստի գործեր նվիրել։ Դրա փոխարեն նա հանել էր ատրճանակն ու գնդակահարել դիվանագետներին։ Ապա նա զանգել էր ընդունարան, հայտնել, որ սպանել է երկու «չարագործների» և հանգիստ սպասել ձերբակալությանը», - գրում է նախկին դատախազը։

Նրա խոսքով, Յանիկյանի նպատակն էր ստեղծել «հայկական Նյուրնբերգի» պես քննություն, որն աշխարհի ուշադրությանը կհրավիրեր Հայոց ցեղասպանության վրա։ Ի տարբերություն Սողոմոն Թեհլերյանի, որը գնդակահարեց Թալեաթ փաշային և արդարացվեց Գերմանիայի ատենակալների կողմից, Յանիկյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

«Յանիկյանի փաստաբանները դատավորին ասել էին, որ ցանկանում են որպես վկաներ հրավիրել հայտնի պատմաբանների, ցեղասպանությունը վերապրած տարեց հայերի»,- գրում է նա։

Յանիկյանն ինքը պատմել էր, որ 8 տարեկանում տեսել է, թե ինչպես են թուրքերը կտրում եղբոր կոկորդը, սպանում ընտանիքի 26 այլ անդամների։ Նա ցուցմունքներ էր տալիս հայերենով, իսկ թարգմանիչը Արամ Սարոյանն էր՝ փաստաբան Սան Ֆրանցիսկոյից և գրող Վիլյամ Սարոյանի հորեղբայրը։

Թեև ատենակալները հուզվել էին մինչև հոգու խորքը, տղամարդը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984 թվականին նա ազատ արձակվեց և ուղարկվեց ծերանոց, չնայած թուրքական կառավարության բողոքներին, և մահացավ քաղցկեղից երկու ամիս անց։

Հոդվածում նախկին դատախազն ափսոսանք է հայտնում, որ խիզախություն չի ունեցել օգտագործել բոլոր ապացույցները։ Դևիդ Մինյերը քննադատում է ԱՄՆ կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անընդունակության համար, նշելով, թե Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման շանսերը նվազագույն են։

«Կոնգրեսն, անխոս, կգնա ավելի անվտանգ ճանապարհով, ինչպես ես ժամանակին վարվեցի Յանիկյանի դատաքննությանը։ Եվ կրկին ճշմարտությունը կդառնա նպատակահարմարության զոհը»,- ասել է Մինյերը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: