ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանը Հայաստանում մրցակից չունի

ՀԱՕԿ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից:

Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե Արթուր Ալեքսանյանի համար ինչու բացառություն արվեց:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի մեկնաբանեց որոշումը.

«Մեզ մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում: Բայց քանի որ ըմբշամարտում կանոնները և քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են: Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել և դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ, Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ և իրականություն է»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: