ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինտերակտիվ ուսուցման դասասենյակ՝ Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 դպրոց: Բուլղարիայի նախագահը նախ ծանոթացել է դպրոցում գործող բուլղարացի բանաստեղծ, գրող, լրագրող և հրապարակախոս Պեյո Յավորովի անունը կրող թանգարանի ցուցանմուշներին, այնուհետ ներկա է գտնվել ինտերակտիվ ուսուցման դասասենյակի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հարկ է նշել, որ հիմնանորոգված, կահավորված և նորագույն տեխնիկայով համալրված ինտերակտիվ ուսուցման դասասենյակը ստեղծվել է Բուլղարիայի Հանրապետության աջակցությամբ: Կարևորելով նման դասասենյակի առկայությունը՝ պատասխանատուները նշել են, որ այն հնարավորություն կընձեռի կրթօջախի սաների համար ձևավորելու ժամանակակից կրթական միջավայր: Այցի ավարտին Ռումեն Ռադևը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: