ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Բուլղարիան գիտակցում են Պարսից ծոցը Եվրոպային կապելու հարցում իրենց հնարավոր դերակատարումը

Փետրվարի 12-ից 13-ը տեղի ունեցավ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այժմ, երբ Հայաստանին հաջողվել է լիարժեք կյանքի կոչել իր հռչակած «և՛, և՛»-ի քաղաքականությունը (լինելով ԵԱՏՄ անդամ՝ համագործակցության պայմանագիր կնքել ԵՄ-ի հետ), Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնած Բուլղարիայի ղեկավարի այցն ավելի է կարևորվում: Հատկանշական է, որ Հայաստան ժամանած Ռադևը բազմիցս հայտարարել է, որ  Բուլղարիան, լինելով ԵՄ անդամ, պատրաստակամ է համագործակցել Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ: Տարբեր գործընթացների մաս կազմելով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության հետագա զարգացումը կարող է նաև նպաստել ինտեգրացիոն այս միավորների միջև հետագա համագործակցության հաստատմանը:

Երևան-Սոֆիա հարաբերություններում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխգործակցության ուղղություններից է տրանսպոտային ոլորտը: Բավական ուշագրավ է Բուլղարիայի նախագահի հայտարարության մեջ տեղ գտած այն շեշտադրումը, որ երկու երկրները պետք է արդյունավետ օգտագործեն «Պարսից ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը երկկողմ փոխհարաբերությունների զարգացման գործում»: Ավելին՝ Բուլղարիայի նախագահը հավանությունը է տվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին՝ կազմակերպել շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, ինչը կարող է դառնալ բազմակողմ փոխգործակցության բավական հետաքրքիր հարթակ: Սա վկայում է այն մասին, որ երկու երկրներում ոչ միայն կարևորում են Պարսից ծոցը Եվրոպային կապելու հարցում Հայաստանի ու Բուլղարիայի հնարավոր դերակատարումը, այլ ունեն առկա հնարավորություններն իրացնելու հստակ տեսլական:

Կարևոր է նաև այցի ընթացքում Բուրգաս քաղաքում հայ-բուլղարական մեծ գործարար համաժողով կազմակերպելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Նման նախաձեռնությունը թույլ կտա ապահովել երկու երկրներ գործարարեր շրջանակների շարունակական համագործակցությունը: Այս համատեքստում հատուկ ընգծվեց բուլղարացի գործարարների՝ Հայաստանում ներդրումներ կատարելու աճող հետաքրքրությունը, ինչը նախևառաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, Հայաստան-ԵՄ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորություններով:

Հետաքրքրական է նաև այն, որ Հայաստան ժամանած պատվիրակության մեջ կային նաև ներկայացուցիչներ Բուլղարիայի խորհրդարանից, ինչը վկայում է այն մասին, որ բուլղարական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ: Սա առավել քան կարևոր է այս փուլում, երբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում կարևորվել են նաև միջազգային տարբեր հարթակներում երկկողմ համագործակցության ամրապնդման խնդիրը, ստորագրվել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ թե՛ Հայաստանը և թե՛ Բուլղարիան դրսևորում են բավարար քաղաքական կամք երկկողմ և բազմակողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: