ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Forbes-ը՝ Երևանի, հայկական լեռների, խոհանոցի և կոնյակի մասին

mocak.am

Forbes Woman հանդեսն անդրադարձել է Հայաստանին՝ խոսելով մայրաքաղաք Երևանի, Երևանից դուրս՝ տեսարժան վայրերի, հայկական խոհանոցի և կոնյակի մասին:

«Երևանում չկա ոչ մի միանման փողոց կամ շենք: Կան և վարդագույն տուֆից կառուցված նեոկլասիցիզմի, և կոնստրուկտիվիզմի շինություններ, և հյուղակներ: Տների պատուհանների շրջանակը երիզող զարդաքանդակները նման են հայկական եկեղեցիների քանդակներին՝ դրանք չեն կրկնվում»:

«Ջազ այստեղ լսում և նվագում են 1938-ից ի վեր: Malkhas Jazz Club ակումբում կարելի է վայելել Լևոն Մալխասյանի վիրտուոզ նվագը՝ նա իրավամբ համարվում է հայկական ջազի լեգենդ»:

Նշվում է, որ ավելորդ չի լինի դուրս գալ Երևանի սահմաններինց և տեսնել ապշեցուցիչ լեռնային տեսարանները և կոլորիտային գյուղերը: Պարբերականը խորհուրդ է տալիս լինել Սևանում, այցելել հեթանոսական Գառնի, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարան:

«Ավանդական հայկական խոհանոցը միայն լավաշը չէ, այնուամենայնիվ արժե փորձել հենց նոր թոնիրում թխված լավաշը՝ անպայման պանրով, թարմ կանաչիով և բանջարեղենով: Թվարկվում են նաև ամենատարբեր տեսակի պանիրները (չեչիլ, չանախ), խաշը, որը 24 ժամ է պատրաստվում, քյուֆթան, հարիսան»:

«Գնահատելու համար, թե ինչ մանրակրկիտ և բազմափուլ գործընթաց է կոնյակի պատրաստումը՝ կարելի է էքսկուրսիայի գնալ Երևանի կոնյակի գործարան: Այնտեղ կարելի է մանրամասներ իմանալ թորման և կուպաժի մասին, և ամենակարևորը, համտեսել տարբեր աստիճանի թնդության սպիրտեր, որոնց թվում նույնիսկ 1934թ. արտադրանք կա»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: