ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդներ. շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ

World News

Նիդերլանդների Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Վերջինիս խոսքով, Ջոել Ֆորդևինդը երկու նախագիծ է պատրաստել խորհրդարան ներկայացնելու համար, որոնցից առաջինը, կարծես թե, 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ընդունել է Հայոց Ցեղասպանության մասին որոշում, որը գնահատվել է որպես ճանաչում։ Մասիս Աբրահամյանը նշել է, որ որոշումը հետագայում կառավարության կողմից այնպես է մեկնաբանվել, որ իրենք հնարավորինս խուսանավելու հնարավորություն ունենան: Տարբեր կառավարություններ տարբեր մոտեցումներ ունեցան, բայց վերջին կառավարության մոտեցումը խիստ հետադիմական է, քանի որ նրանք հրաժարվում են խոսել Հայոց Ցեղասպանության մասին, այլ օգտագործում են «Հայոց Ցեղասպանության խնդիր» բառակապակցությունը։

Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (ՀոՀոԿեն), մասնավորապես Հայ Դատի հանձնախումբը և Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիան խիստ դատապարտում են այս դիրքորոշումը և պայքարի բոլոր միջոցներով փորձում են այն փոփոխել։

Հավելենք, որ փետրվարի 15-ին Հոլանդիայի խորհրդարանում նախատեսվում է պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որի ընթացքում նորից քննության նյութն է լինելու Հայոց Ցեղասպանության հարցը։ Քննարկումը կլինի բաց, դահլիճի հանդիսասրահում ներկա կգտնվեն նաև մեծ թվով հոլանդահայեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: