ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները

Reuters

Սիրիայի քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերը» հերքել են սիրիական բանակի Աֆրին մտնելու և իրենց աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Դամասկոսի հետ ունեցած պայմանավորվածության մասին լուրերը:

 «Ոչ մի համաձայնություն էլ չկա: Կա միայն սիրիական բանակին ուղղված կոչ գալ և պաշտպանել սահմանները»,- ասել է «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, եթե Սիրիայի կառավարությունը դրական պատասխան տա քրդերի խնդրանքին, ապա կառճակատվի դրա հետևանքներին: Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Անկարան դեմ չէ սիրիական զորքերի Աֆրին մտնելու, եթե վերջիններս չեն պատրաստվում պաշտպանել քրդերին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    18 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: