ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Կոռուպցիայի ընկալման ինդեքսի վարկանշում զբաղեցրել է 107-րդ տեղը

gospodari.com

Transparency International-ի 2017թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում 107-րդ տեղն է զբաղեցրել: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը գնահատվել է 35 միավոր:

Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը: Իր հերթին, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսը դասակարգել է 180 երկրներ և տարածքներ՝ փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսն օգտագործում է 0-ից մինչև 100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է  Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ 100-ը՝ ամենացածր:

Վարկանիշում ամենաբարձր արդյունքը ցուցադրել են Նոր Զելանդիան և Դանիան` համապատասխանաբար 89 և 88 միավորով: Սիրիան, Հարավային Սուդանը և Սոմալին վարկանիշի վերջում են հայտնվել, համապատասխանաբար, 14, 12 և 9 միավորներով: Լավագույն ցուցանիշներով տարածաշրջանը Արևմտյան Եվրոպա է, որտեղ պետությունների միջին արդյունքը 66 միավոր է: Ամենավատ  իրավիճակը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում է (միջին միավորը 32 է) և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում (միջին միավորը 34 է):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: