Խոջալու. «Ցեղասպանականացման» անհեթեթ փորձերը և ստեղծված միֆերը
Ղարաբաղյան հակամարտությունը մյուս էթնոքաղաքական հակամարտություններից տարբերվում է մի շարք գործոններով՝ հիմնախնդրի առաջացումը, իրավական կողմը, բանակցային ձևաչափը և այլն: Սակայն, հիմնական տարբերակիչ գծերից է, ցավոք, նաև կողմերի միջև թշնամության և անվստահության մակարդակը: Անշուշտ, աշխարհում եղել են շատ ավելի արյունահեղ հակամարտություններ, սակայն Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն շուրջ 30 տարի և, ինչպես ցույց տվեց 2016թ.-ի ապրիլի ադրբեջանական ագրեսիան, այն բնավ սառեցված չէ, և նոր էսկալացիաների հավանականությունը դեռևս պահպանվում է:
Հակամարտության անբաժան մաս է դարձել նաև Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից մղվող տեղեկատվական պատերազմը և իրականացվող քարոզչությունը: Սակայն, պետք է նշել, որ Բաքուն քարոզչության առումով արդեն վաղուց անցել է բոլոր թույլատրելի կարմիր գծերը, իսկ հակահայկական հռետորաբանության կարելի է հանդիպել ոչ միայն պաշտոնական ելույթներում (Երևանի և Հայաստանի այլ շրջանների նկատմամբ տարածքային հավակնությունների մասին Ալիևը հայտարարեց վերջերս), այլ անգամ ադրբեջանական դպրոցական դասագրքերում և մանկական գրականության մեջ (այս մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ Azerchild.info կայքում):
Ադրբեջանի քարոզչական զինանոցում հատուկ տեղ են գրավում Խոջալուի դեպքերը, որոնք վերջին տարիների ընթացքում պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Այդ նպատակով Ադրբեջանը բավական ջանքեր է գործադրել և մինչ օրս էլ շարունակում է գործադրել՝ կեղծելով «ապացույցները», գտնելով «վկաների», կազմակերպելով տեղեկատվական արշավներ, առաջ մղելով տարաբնույթ բանաձևեր և այլն: Նման ջանքերը, չնայած իրենց անհեթեթ բնույթին, որոշ դեպքերում տալիս են արդյունքներ և, որ ամենացավալին է, այդ զառանցանքին սկսում են հավատալ հենց իրենք՝ ադրբեջանցիները: Ադրբեջանական հասարակությանը տարիներ շարունակ սնուցում են «հայերի գազանության» վերաբերյալ տարբեր միֆերով և, ինչպես կարելի էր ակնկալել, Բաքվում մոռացել են այն ադրբեջանցիների վկայությունների մասին, ովքեր Խոջալուի դեպքերից անմիջապես հետո պատմում էին, թե իրականում ինչ է կատարվել տեղում, կամ էլ եղել են բավական լավ իրազեկված, թե ինչ է իրականում կատարվում: Իսկ այդ վկայությունները պարունակում են մի շարք կարևոր փաստեր, որոնց մասին Բաքվում նախընտրում են չհիշել: Օրինակ, մինչև Խոջալուի դեպքերը, Բաքվում կայացել է ազգային անվտանգության կոմիտեի նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել չտարհանել Խոջալուի բնակիչներին, չնայած այն հանգամանքին, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը թողել էին մարդասիրական միջանցք, ավելին՝ դրանով շատերն անվտանգ հասել են Աղդամ:
Բացի այդ, այն տարածքը, որտեղ գտնվել են զոհերի դիակները, եղել է ադրբեջանական ռազմական դիրքից 700 մետր հեռավորության վրա և եղել է նրանց վերահսկողության ներքո: Խոջալուի դեպքերի վերաբերյալ ադրբեջանական միֆերի հետ կապված հարցերը շատ են… շատ են նաև ապացույցները (այդ թվում՝ ադրբեջանցիների կողմից), որոնց շնորհիվ այդ իրադարձությունների ադրբեջանական պաշտոնական վարկածը չի դիմանում որևէ քննադատության: Անգամ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը, ով իշխել է հենց այդ շրջանում, 1992թ-ի ապրիլին չեխ անկախ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում (հրապարակվել է "Независимая газета” թերթում), խոստովանել է, որ հայկական կողմը Խոջալուի բնակիչների համար թողել է մարդասիրական միջանցք: Ավելին` այդ իրադարձությունները նա կապել է ներքաղաքական գործընթացների հետ. «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար…. Մենք ուղղակի հոգնել ենք, հոգնել ենք այդ դիմակայումից: Սովորական մարդիկ են մահանում ամեն օր, այն դեպքում, երբ ինչ-որ մեկը իր ամբիցիաներն է կառուցում՝առաջ տանելով իր քաղաքական նկրտումները»:
Հատկանշական է, որ հայերի «դիվայնացման» ադրբեջանական քաղաքականությունը նման է երկսայր սրի: Մի կողմից ստեղծվում է թշնամու կերպար՝ ի դեմս հայերի, որն ադրբեջանական իշխանությունները բավական հաջող օգտագործում են սեփական իշխանության պահպանման համար, մյուս կողմից՝ հայատյացությունը, որը թափանցել է Ադրբեջանում կյանքի բոլոր ոլորտներ (այդ թվում՝ կրթական) իր բացասական ազդեցությունն է թողնում ադրբեջանական հասարակության հոգևոր առողջության վրա, ինչի արդյունքում հայտնվում են սաֆարովներ, որոնք կարող են կացնահարել քնած հայի, կամ անգամ կտրել գլուխներ…
Խոջալուի դեպքերի շուրջ միֆեր ստեղծելու և սեփական քաղաքացիների գիտակցությունը խեղելու փոխարեն՝ ադրբեջանական իշխանությունները կարող էին պատմել նաև Խոջալուի այն 700 բնակիչների մասին, ովքեր չէին լքել գյուղը, և հայկական ուժերի կողմից տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղ նրանց ապահովել են սննդով և բժշկական օգնությամբ: Իսկ երկու օր անց նրանց բարեհաջող փոխանցվել են ադրբեջանական կողմին՝ առանց որևէ նախապայմանի…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ