Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի հայրը պատմել է դստեր հայկական արմատների մասին
Ժենյա Մեդվեդևան ուրախացնում է հորը ոչ միայն սառույցի վրա փայլուն հաջողություններով, այլև իր հիասքանչ նկարներով, որոնցով նա արդեն մի ամբողջ հավաքածու է ստեղծել։ Այդ մասին Արման Բաբասյանը պատմել է «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նա նաև հավելել է, որ աղջիկը մորից է ժառանգել իր հմայքը և համառությունը, բայց հոր կողմից էլ շատ գծեր ունի:
Ինչպես պատմում է հայրը, Ժենյան դեռ մանկուց չարաճճի ու հետաքրքրասեր է եղել։
«Նրան հետաքրքրում էին բոլոր դարակները, արկղերը, մի խոսքով աղջկանիցս աչքը չէր կարելի կտրել։ Իսկ երեք տարեկանից Ժենյայի կյանքում առաջնայինը գեղասահքն էր», - պատմում է Արմանը։
Եվգենյայի մայրը՝ Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Նա սպորտից հեռացել է ծանր վնասվածքից հետո։ Իսկ հոր մասին միայն պատկերացում են կազմել աղջկա ազգանունից։
Թերևս Եվգենյայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է Հայաստանում։ Եվ դա բնական է, նա մեր հայրենակցուհին է: Տեղական գրեթե բոլոր ԶԼՄ-ները նրան Մեդվեդևա-Բաբասյան են անվանում։ Եվ Հայաստանում ամենից շատն են ցանկանում իմանալ, թե ինչու աղջիկը հոր ազգանունը չի կրում։
«Ես սպասում էի այդ հարցին։ Նա ազգանունը փոխել է (վերցրել է տատիկի աղջկական ազգանունը. խմբ) իմ համաձայնությամբ, և այդ պահին նման որոշումը ճիշտ էր։ Պետք չէ զարմանահրաշ, սրտաճմլիկ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրել, քանի որ նման բան չկա։ Ես ու Ժաննան բաժանվել ենք, բայց մեզ հաջողվել է ջերմ, ընկերական հարաբերություններ պահպանել։ Որպես Ժենյայի ծնողներ՝ մենք մշտապես շփվել ենք և շփվում ենք այժմ էլ։ Ուզում եմ ասել, որ Ժաննան հիանալի մայր է և շատ արժանի մարդ», - ասել է Արմանը։
Արմանը վաղուց չի ապրում կնոջ և աղջկա հետ, բայց այնքան շատ է երկրպագում աղջկան, որ չի կարողանում դիտել նրա ելույթների ուղիղ եթերները։
Նա անգամ օլիմպիական մեկնարկից առաջ զերծ է մնացել դստեր հետ խոսելուց, որպեսզի ո՛չ ինքը հուզվի, ո՛չ դուստրը։
«Աղջկաս կարճ հաղորդագրություն եմ ուղարկել՝ ջերմ մաղթանքներով», - ասել է գեղասահորդուհու հայրը։
Նա աղջկան միշտ խորհուրդ է տալիս ընտրել այն ուղին, որն ինքն է ուզում, որն իր սրտով է։ «Իսկ ես միշտ եղել եմ և կլինեմ նրա կողքին», - հավաստացրել է Արմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ