ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմական օր. Բեռլինյան պատի փլուզումը

      Գեմանիայում այսօր նշվում է Բեռլինյան պատի փլուզման 23-րդ տարելիցը: Այն համարվում է "սառը պատերազմի" և Եվրոպայի` "կոմունիստական" արևելքի և "կապիտալիստական" Արևմուտքի գաղափարական բաժանման խորհրդանիշը:
      Այդ առթիվ այսօր միմջոցառումներ կանցկացվեն "Բեռլինյան պատ" հուշակոթողի մոտ, որը տեղակայված է Բերնաուեր շտրասում:
      Բեռլինյան պատը կառուցվել է 1961թ. Գերմանիայի ղեկավար Վալտեր Ուլբրիխտի նախաձեռնությամբ՝ կապված երկտասարդ աշխատանքային ուժի և մասնագետների՝ աշխատանք գտնելու նպատակով դեպի Արևմտյան Գերմանիա մեկնելու հետ: Փշալարերից կազմված առաջին պատնեշները քաղաքը բաժանեցին
 օգոստոսի 12 լույս 13-ի գիշերը, իսկ օգոստոսի 18-ին մեկնարկեց բետոնե շինության կառուցումը:       Արդյունքում պատն ավելի ու ավելի ամուր կառույցի էր վերածվում: Պատի գոյության շուրջ երեք տասնամյակների ընթացքում այն փորձել են անցնել հարյուրավոր մարդիկ, որոնցից 136-ն սպանվել են սահմանապահների կողմից:
      1987թ. Բրանդենբուրգսկյան դարպասների մոտ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ելույթ ունեցավ, որով կոչ արեց Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբոչովին փլուզել պատը:
      Արևելյան Բեռլինի և Արևմտյան Բեռլինի սահմանն ազատ անցնելու վերաբերյալ նոր օրենքները Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ղեկավարության կողմից հայտարարվեցին 1989թ. նոյեմբերի 9-ին: Առաջին արգելափակոցը բացվեց նույն օրը երեկոյան ժամը 10:30:
Նշենք, որ բացի Բեռլինյան պատի անկումից, այս օրը պատմության մեջ հայտնի է նաև որպես Միջազգային օր ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության դեմ:
      Իսկ այսօրվա` նոյեմբերի 9-ի հատկանշական իրադարձություններից են նաև ներքոնշյալները
      -1799-Նապոլեոն Բոնապարտը զինվորականության օգնությամբ տապալում է Դիրեկտորիայի համակարգը
      -1911-Աշխարհում առաջին անգամ մեջքին ամրացվող պարաշյուտի բարեհաջող փորձարկում
      -1927-Չինաստանում հայտնաբերվեց հսկայական պանդա
-1989-Նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը, ինչպես արդեն նշվեց, սկսվեց Բեռլինյան պատի փլուզումը: Քաղաքացիներն Արևելքից Արևմուտք ազատ անցնելու հնարավորություն ստացան:
"Արմեդիա" ՏՎԳ
09.11.2012



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: