ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի ակտիվիստներն ԱՄՆ-ում պահանջում են Ալիևի հրաժարականը

Azadliq.info

Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ակտիվիստներն ակցիային մասնակցել են դիմակներով և պաստառներով, որոնց վրա գրված են եղել «Դիմադրիր Ալիևին», «Ազատություն ադրբեջանցի ժողովրդին», «Բռնապետը նույնն է, դարն է ուրիշ», «Պաշտպանեք մարդու իրավունքները» կոչերը:

«Սա մեր առաջին քայլն է, սակայն այս ամենը շարունակվելու է: Մեր նպատակն է մեր ձայնը Ադրբեջանին լսելի դարձնել»,-խոսելով ակցիայի նպատակների մասին՝ նշել է ադրբեջանցի ակտիվիստներից մեկը:

Ակցիայի մասնակիցներն անդրադարձել են նաև ներկայումս Ադրբեջանում ձերբակալված հարյուրավոր քաղբանտարկյալներին և երկրի ղեկավարությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց:

Ակցիայի ժամանակ ադրբեջանցի վտարանդի ակտիվիստները քննադատել են Ադրբեջանում իրենց ընտանիքների անդամների նկատմամբ իրականացվող ճնշումները և պահանջել Իլհամ Ալիևի կառավարության հրաժարականը:

«Իլգար Մամեդովից, Աֆղան Մուխտարլիից, Գիյաս Մամեդովից և Գյոզալ Բայրամլիից բացի, Ադրբեջանում կան 200-ից ավելի քաղբանտարկյալներ: Որպես արտասահմանում բնակվող և մեր երկիրը սիրող մարդիկ՝ մենք նույնպես հայտնում ենք մեր դժգոհությունն ու պահանջում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել են ակտիվիստները:

Դիմակների միջոցով ակտիվիստները փորձել են թաքցնել իրենց դեմքը, որպեսզի Ադրբեջանում իշխանությունները ճնշումների չենթարկեն իրենց հարազատներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: