Բաքվի կողմից Հայաստանը մեկուսացնելու ջանքերն ու դրանց հակազդման բանաձևը
Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Հայաստանի դեմ ուղղված մեկուսացման և շրջափակման քաղաքականությունը, որը ձգվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Այս քաղաքականությունը, որին բավական ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1993թ-ից Հայաստանի հետ սահմանը փակ պահող Թուրքիան, ունի մի քանի ուղղություն:
Մեկուսացման և շրջափակման քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է Հայաստանը շրջանցող տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչումը (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հյուսիս-Հարավ միջանցքը և այլն), որոնք նպատակաուղղված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացմանը՝ նվազեցնելով նմանատիպ նախագծերի տնտեսական նպատակահարմարությունը: Մեկ այլ կարևոր ուղղություն է համագործակցության ձևաչափերի ստեղծումը՝ դրանց պարբերական բնույթ հաղորդելով (օրինակ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և այլն):
Այս քաղաքականության վերջին դրսևորումներից էր Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում, ըստ տարածված հաղորդագրության, քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը։ Այս տեղեկությունը, ինչպես և սպասելի էր, բավական ակտիվ սկվեց օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ներկայացնելով որպես «Բաքվի ևս մեկ ռազմավարական հաղթանակ» և Հայաստանի մեկուսացման ևս մեկ դրսևորում: Ըստ էության, հերթական անգամ գործ ունենք Բաքվի տեղեկատվական արշավի հետ, որի նպատակներից է նաև Հայաստանում պարտվողական տրամադրությունների տարածումը:
Թեև տարածաշրջանային առանձին նախագծերից և ձևաչափերից Հայաստանի դուրս մնալն, իհարկե, մտահոգիչ է, սակայն, օբյեկտիվ է նաև այն, որ դրանք ինչ-որ առումով (գոնե Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորմամբ) ունեն նաև հակահայկական բնույթ և դրանցում ներգրավվելու համար, իհարկե, Երևանից պահանջվելու է գին: Նման տարբերակն, անշուշտ, չի բխում մեր շահերից:
Միևնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանն ունի նաև ադրբեջանա-թուրքական նախաձեռնություններին հակազդելու և տարածաշրջանի տարանզիտային հնարավորություններից օգտվելու հնարավորությունների դաշտ, որը դեռևս լիովին իրացված չէ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան փոխգործակցության ներուժի իրացմանը: Չնայած այդ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններին, երկու ուղղությամբ էլ նկատելի է տեսանելի արդյունքներ ապահովող նախաձեռնողականության անհրաժեշտությունը: Ընդ որում, վերջին տարիներին Երևանի իրականացրած քաղաքականությունը և այդ երկրների բարձր ղեկավարության հետ ակտիվացած շփումները բավական լավ հող են նախապատրաստել առավել մեծ ծրագրերի իրականացման համար: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ առանձին ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են փոխգործակցության բավական հաջող օրինակներ՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծումը և այլն: Չնայած առանձին հաջողություններին՝ անհրաժեշտ է առավել խորացնել փոխգործակցությունը՝ առանձին ուշադրություն դարձնելով բազմակողմ նախագծերին: Մասնավորապես, պետք է շարունակել Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները, Սև ծով-Պարսից ծոց միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հայ-իրանական երկաթուղու նախագծի մշակումը և այլն:
Բավական կարևոր է Հայաստանի համար նմանատիպ բազմակողմ նախագծերի ռազմավարական կարևորության գիտակցումը, ինչպես նաև այն, որ առանձին նախաձեռնություններում հիմնական մոտիվացնող ուժը պետք է լինի ոչ թե տնտեսական (կամ ծախսածածկումը), այլ հենց քաղաքական նպատակահարմարությունը: Ավելին՝ չպետք է մոռանալ նաև, որ այլընտրանքային ուղիները և ուղղությունները բավական մեծ կարևորություն ունեն, առավել ևս՝ ներկայիս անկանխատեսելի ժամանակներում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ