Սիրիական հակամարտությունը 7 տարի անց
Օրերս լրացավ նորագույն պատմության ամենաարյունալի հակամարտություններից մեկի՝ Սիրիական հակամարտության 7-րդ տարին: Նշենք, որ ռազմական գործողությունների այս 7 տարիների ընթացքում, տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 500 հազար, վիրավորվել ավելի քան մեկ միլիոն մարդ, մոտ 12 մլն սիրիացի էլ ստիպված է եղել լքել իր տունը կամ հայրենիքը:
Թեև հակամարտող կողմերի հիմնական տարաձայնություններից է շարունակում մնալ Սիրիայի ապագայում նախագահ Բաշար Ասադի դերակատարման հարցը, սակայն պետք է նկատել, որ այս 7 տարիների ընթացքում հակամարտությունն էական վերափոխումներ է ապրել:
Այսպես, հակամարտության 7 տարիների ընթացքում Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունների կողմեր են եղել Սիրիայի կառավարական զորքերը և այսպես կոչված զինված ընդդիմությունը, այնուհետև տարբեր իսլամիստական ծայրահեղական խմբավորումները, Սիրիայի տարածքի որոշ հատվածներում գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հռչակած խալիֆաթը, որն այսօր համարվում է ոչնչացված: Այժմ Սիրիան ռազմական գործողությունների անուղղակի թատերաբամի է վերածվել արտաքին դերակատարների համար: Ընդ որում, վերջիններիս կազմը ևս այս 7 տարիների ընթացքում էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե հակամարտության առաջին տարիներին դրա ակտիվ դերակատարներն էին Արևմուտքը (ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Եվրոպան), Թուրքիան, Պարսից ծոցի միապետությունները և Իրանը, Հզբոլլահը, ապա այսօր եվրոպական երկրների և Ծոցի միապետությունների դերակատարումը սիրիական հակամարտությունում հասցված է մինիմալի: Միևնույն ժամանակ, հակամարտության սկզբնական շրջանի համեմատ կարգավորման գործընթացում նկատվում է ԱՄՆ-ի դիրքերի թուլացում և հակառակը՝ Ռուսաստանի դիրքերի ամրապնդում: Սա հնարավոր դարձավ ոչ միայն հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտության, այլ նաև սիրիական հակամարտության հարցում Ռուսաստան-Իրան-Թուրքիա «դաշինքի» ստեղծման շնորհիվ: Վերջինս նաև մեծացրեց Թուրքիայի ազդեցությունը սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում: Բացի այդ, եթե հակամարտության սկզբում Անկարան ուղղակի աջակցություն էր ցուցաբերում սիրիական զինված ընդդիմությանն, այսօր նա արդեն ռազմական գործողություններ իրականացնում հարևան երկրի հյուսիսային շրջաններում՝ պայքարելով քրդերի դեմ:
Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, նշենք, որ միջազգային հանրության ջանքերն այս տարիների ընթացքում առանձնակի արդյունք չեն տվել: ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ժնևյան գործընթացը, որը շարունակվում է արդեն 6 տարի, կարելի է ձախողված համարել: Այսօր կարգավորման հետ կապված որոշակի լավատեսություն է առաջացնում Աստանայի գործընթացը, սակայն այստեղ ևս չպետք է մոռանալ, որ երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, միանգամայն հակառակ նպատակներ են հետապնդում Սիրիայում: Այսպես, Թուրքիան, ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի, հակված չէ Ասադի իշխանության պահպանմանը:
Վերադառնալով Ասադի ճակատագրին՝ նշենք, որ թեև այն շարունակում է առանցքային մնալ սիրիական համակարտության կարգավորման համատեքստում, սակայն այստեղ ևս որոշակի փոփոխություններ կան. միջազգային հանրությունը շարունակում է պնդել Ասադի հրաժարականի հարցում, սակայն այդ պնդումները նախկինի նման կատեգորիկ չեն:
Ռուսաստանի աջակցությունը պաշտոնական Դամասկոսին հող ստեղծեց ոչ միայն Ասադի իշխանության, այլ նաև միասնական Սիրիայի պահպանման համար: 7 տարի անց Ասադը կրկին վերահսկում է երկրի տարածքի զգալի մասը և շարունակում է ընդլայնել այն:
Ինչով կավարտվի սիրիական հակամարտությունն անգամ այսօր դժվար է կանխատեսել, սակայն մի բան մնում է հստակ՝ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը դեռ երկար տարիներ կշարունակվի:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 1,03 կմ/ժ