ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիա - Ռուսաստան. ինչի՞ կհանգեցնի Սկրիպալի շուրջ սկանդալը

Sputnik International

Ստոկհոլմում ՌԴ դեսպանին կկանչեն Շվեդիայի ԱԳՆ: Նման քայլի պատճառ է հանդիսանում Մոսկվայի հայտարարություններն այն մասին, որ թագավորությունը կարող էր լինել այն նյութի արտադրողը, որով թունավորել են Մեծ Բրիտանիայի Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ քիմիական նյութի առավել հավանական արտադրողներ հանդիսանում են այն երկրները, որոնք մոտավորապես 1990-ական թվականների վերջից մինչ օրս ինտենսիվ հետազոտություններ են անցկացնում այդ ոլորտում: Նրա խոսքով, այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան, ԱՄՆ-ն: Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալսթրոմն անընդունելի է անվանել Զախարովայի հայտարարությունները, ով հավելել էր, որ Սկրիպալի գործով բրիտանացիների բոլոր հայտարարությունները հակառուսական քարոզի շարունակությունն են, որն սկսվել է տարիներ առաջ և կապված է Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հետ:  

Չնայած Զախարովայի հայտարարություններին՝ բրիտանական կողմի հիմնավորումները բավարար են հանդիսացել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ում իրենց գործընկերոջը: Լոնդոնին իր աջակցությունն է հայտնել նաև Լեհաստանը: Աֆրիկյան երկրները և ՄԱԿ ԱԽ մի շարք այլ ոչ մշտական անդամներ սահմանափակվել են զուսպ գնահատականներով՝ կոչ անելով մանրամասն հետաքննություն անցկացնել:

ԵՄ-ն իր հերթին ևս աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիային: Իր հայտարարության մեջ Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին պատասխանել բոլոր հարցերին, որոնք ծագում են բրիտանացի քննիչների մոտ, ինչպես նաև բացահայտել «Նովիչոկ» տիպի թունավոր նյութերի արտադրման պատմությունը:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել հետաքննության շրջանակներում: Սակայն Պուտինն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է նաև մյուս կողմի հետաքրքրվածությունը: Ինչևէ, Պուտինը հերքել է Մեծ Բրիտանիայի մեղադրանքները և նշել, որ Ռուսաստանն իրեն թույլ չէր տա նման բան նախագահական ընտրությունների և ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին:

Չնայած համագործակցության պատրաստակամության մասին Պուտինի հայտարարություններին՝ Մեծ Բրիտանիայում կասկածում են, որ ռուսական իշխանությունները, ցանկություն հայտնելով մասնակցել այդ հետաքննությանը, «անկեղծ նպատակներ են հետապնդում»: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Նա նաև նշել է, որ Լոնդոնն ունի ապացույցներ, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանն իր տարածքում արտադրել է «Նովիչոկ» թունավոր նյութը: Ջոնսոնը նշել է, որ բրիտանական կողմը գերադասում է համագործակցել Քիմիական զենքի արգելման կազամակերպության (ՔԶԱԿ), այլ ոչ ռուս քննիչների հետ: Բրիտանական կողմը պնդում է, որ թունավոր նյութն ուսումնասիրվելու է միջազգային լաբորատորիաներում, որտեղ աշխատում են հեղինակավոր փորձագետներ: Այդ գործընթացը կպահանջի առնվազն երկու շաբաթ:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիա Սկրիպալին, գտել են անգիտակից վիճակում բրիտանական Սոլսբերի քաղաքի կենտրոնում: Նրանք մինչ օրս գտնվում են կոմայի մեջ: Նրանցից բացի տուժել է նաև ոստիկանության աշխատակից: Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ նրանց թունավորել են «Նովիչոկ» կոչվող թունավոր նյութով, որն, իբր, արտադրվել է Ռուսաստանում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախորդ շաբաթ մեղադրել է Մոսկվային միջադեպին մասնակից լինելու մեջ և հայտարարել 23 ռուս դիվանագետների հետ ուղարկելու մասին: Բացի այդ, Մեյը հայտարարել է բարձր մակարդակով երկկողմ հարաբերությունների կասեցման մասին:

Ռուսաստանն ի պատասխան անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 աշխատակիցների և հետ կանչել Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսություն բացելու վերաբերյալ իր համաձայանությունը, ինչպես նաև հայտարարել է Բրիտանական խորհրդի փակելու մասին: Մոսկվան Մեծ Բրտանիայի մեղադրանքներն որակում է չապացուցված սադրանք: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Լոնդոնից խնդրել է հետաքննության նյութերը, սակայն որևէ հստակ պատասխան չի ստացել:

Չի բացառվում, որ Լոնդոնի և Մոսկվայի միջև առկա տարաձայնությունները կարող են դիվանագիտական սկանդալից վերածվել տնտեսական հակամարտության: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արդեն իսկ հայտարարել է ռուսական գազից իր երկրի կախվածությունը նվազեցնելու մտադրության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: