ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի զավթողական նկրտումների աշխարհագրությունն ընդլայնվում է

РИА Новости

Սիրիական կառավարությունն արդեն երկրորդ անգամ կոչ է արել Թուրքիային դուրս բերել իր զորքերը սիրիական Աֆրինից՝ հայտարարելով, որ նրա ներկայությունն այնտեղ հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սիրիական տարածքներում թուրքական զորքերի ներկայությունն այժմ արդարացված չէ, քանի որ Թուրքիան պնդում է, որ «վերացրել է» իր սահմանին սպառնացող վտանգը՝ Աֆրինում հաղթանակ տանելով ահաբեկիչների դեմ:

Չնայած Դամասկոսի կոչերին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր հարվածներ հասցնել «ահաբեկիչներին» Սիրիայի տարածքում: Էրդողանն Աֆրինի ազատագրումն անվանել է «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած գործողությունների հիմնական փուլ: Նրա խոսքով՝ այդ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր «ոչնչացվել է 3622 ահաբեկիչ»: Էրդողանն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Սիրիայի այլ շրջաններում ևս, այդ թվում՝ Այն ալ-Արաբում, Կամիշլիում, Թալ-Աբյադում և այլուր:

Խոսելով փախստականների մասին՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նրանք աստիճանաբար վերադառնում են իրենց տները:

Հարկ է նշել, որ Թուրքիան մտադիր չէ սահմանափակվել միայն Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելով: Էրդողանն արդեն հայտարարել է, որ չի բացառում նաև Իրաքում հակաահաբեկչական գործողություններ ծավալելու հավանականությունը: Նա նշել է, որ Թուրքիայի ռազմական ուժերը կարող են ցանկացած պահի գործողություններ սկսել իրաքյան Սինջարում՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության, որին, ի դեպ, Թուրքիան համարում է ահաբեկչական: Էրդողանը հայտնել է, որ Անկարան Բաղդադի հետ քննարկել է Իրաքի հյուսիսում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը: Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ եթե Բաղդադն ի զօրու չէ լուծել այդ հարցը, դա կանեն թուրքական զորքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ ռազմական գործողություններ իրականացնել Սինջարում՝ առանց Բաղդադի համաձայնության: Նա ընդգծել էր, որ Թուրքիան հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է խախտել այն: Յըլդըրըմը նաև նշել էր, որ թուրքական  և իրաքյան իշխանությունները դեռևս համաձայնության չեն հասել Իրաքի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում:

Իրաքի վարչապետ Հեյդալ ալ-Աբադին իր հերթին հայտարարել էր, որ Իրաքի կառավարական ուժերն ամբողջությամբ ազատել են պետության տարածքը և ունակ են ինքնուրույն դիմակայել տեղի զինյալներին: Նա դեմ էր արտահայտվել, որպեսզի Թուրքիան «անցնի իր լիազորությունների սահմանը»:

Չնայած Իրաքի վարչապետի այս հայտարարությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում իր երկրի զինված ուժերը կարող են առանց զգուշացնելու մտնել Սինջար: Ի պատասխան՝ Իրաքի Պաշտպանության նախարարությունը խոստացել էր, որ կպատասխանի ցանկացած ռազմական ներխուժման՝ նման գործողությունները դիտելով որպես «ոտնձգություն Իրաքի ինքնիշխանության, ռեժիմի, սահմանադրության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Ինչևէ, անձամբ հայտարարելով նախապես համաձայնություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին, Թուրքիան հերթական անգամ իրեն վերապահեց վերջնական որոշում կայացնողի դերը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցամաքային հարձակում է սկսել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջարում:

Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել էին Սինջարը: Այն ժամանակ տեղի եզդիները ենթարկվեցին զանգվածային բռնաճնշումների: 2015 թվականի վերջին քաղաքը հնարավոր եղավ ազատագրել Քրդական բանվորական կուսակցության ուժերի օգնությամբ:

 



այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: