ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն. Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը`

«Սիրելի՛ հավատավոր զավակներ,

Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն: Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Չէ աստ, այլ յարեաւ»:

Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը հրավեր է նոր կյանքի, որպեսզի մեր հոգևոր էության մեջ մշտապես կրենք Աստծո ներկայությունը և ամուր պահենք մեր քրիստոնեական ինքնության ոգին: Նա, ով հավատում է Քրիստոսին, իրեն հավերժացնում է բարի գործերով և հավիտենություն տանող արժեքներով: Փա՛ռք Աստծո, որ արժանացել ենք այս աստվածապարգև շնորհին և ունենք հավիտենական կյանքի երանավետ հույսը՝ լի սիրով և հավատքով:

Թող Հարության ավետիսը մեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը, սեր և բարություն սփռի մեր հոգիներում, զորացնի՝ դիմագրավելու փորձություններին և ապրելու Տիրահաճ կյանքով:


ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, 
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: