Բաղանիսում ադրբեջանական կողմի կրակոցներից գյուղացիների մեկ կով սատկել է, մի քանի անասուն վնասվել
Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Ջրովքեր» կոչվող հանդամասում: «Հանդամասի վրա են կրակել, որը չեզոք գոտուն մոտիկ արոտավայր է: Գյուղացիները կենդանիներին առավոտյան ուղարկում են հանդ, ժամը 15:30-16:00-ի կողմերը գնում են, որ բերեն, լավ է, որ այդ պահին իրենք կենդանիների մոտ չեն եղել, մի քիչ հեռու են եղել»,-ասաց Նարեկ Սահակյանը:
Նրա խոսքով` սատկել է Սուրիկ Ալեքսանյանին պատկանող մեկ կով, երկուսն էլ հարկադիր մորթի է ենթարկվել: Վնասվել են Ալբերտ Միքայելյանի կովն ու Անուշավան Ավագյանի մոզին: «Վերջիններս հույս ունեն, որ կենդանիները կապրեն, բայց եթե վատթարանա վիճակը, կրկին հարկադիր մորթի կենթարկվեն»,-հավելեց համայնքի ղեկավարը:
Հարցին ի պատասխան, թե հնարավոր է նյութական վնաս կրած գյուղացիներին փոխհատուցեն` Նարեկ Սահակյանն ասաց, որ վնասի չափն արդեն ներկայացրել է համապատասխան մարմիններին: «Մենք մինչև հիմա նյութական ինչ վնաս ունեցել ենք 2014-ից հետո, երբ սահմանին ավելի է լարվել իրավիճակը, կառավարությունն ու մարզպետարանը միշտ բնակչներին փոխհատուցել են: Համապատասխան մարմիններին արդեն ներկայացրել ենք կրած վնասի վերաբերյալ: Շուկայական արժեքով, որ հաշվում ենք, Սուրիկ Ալեքսանյանը 600 հազար դրամի վնաս է կրել»,-հայտնեց Նարեկ Սահակյանը:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Նարեկ Սահակյանն ասաց, որ այս օրերին սահմանամերձ այլ համայնքների ուղղությամբ կրակոցներ եղել են, իրենց մոտ տարին համեմատաբար խաղաղ է սկսվել: «Սա իմ անձնական կարծիքով դիտավորյալ գույքի վնասում է: Աստված մի արասցե, կարող էին նաև գյուղացու վրա կրակել, բայց սա դիտավորյալ գույքի վնասում է, երբ փորձում են գյուղացուն կտրել եկամուտի միջոցից»,-եզրափակեց Բաղանիսի ղեկավարը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0 կմ/ժ