ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային գործարք. ինչի՞ կարող է հանգեցնել Թրամփի ապակառուցողական քաղաքականությունը

lebanese-forces.com

Իրանի միջուկային գործարքի շուրջ քննարկումները չեն դադարում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում են պնդել գործարքում ուղղումներ մտցնելու անհրաժեշտության մասին և սպառնում է, որ եթե եվրոպական գարծընկերները մինչև մայիսի 12-ը չհամաձայնեն առաջարկվող փոփոխություններին, ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի հետ միջուկային համաձայնագրից:

Թերևս Թրամփի այս սպառնալիքը միանգամայն իրական է. Թեհրանի հետ միջուկային գործարքի չեղարկումը եղել է Թրամփի նախընտրական խոստումներից մեկը, և, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը բավականին հետևողական է իր խոստումների կատարման հարցում: Իրանի միջուկային գործարքի հարցում Թրամփի վճռականության մասին վկայում են նաև պետքարտուղարի և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոններում Իրանի հետ կապված բավականին կոշտ դիրքորոշում ունեցող գործիչների  նշանակումը:

Սակայն, ինչպես երևում է եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններից, ԵՄ-ն չի պատրաստվում կատարել Թրամփի վերջնագիրը և փոփոխություններ կատարել գործարքում: Իրանի միջուկային գործարքի արդյունքում Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման շնորհիվ Իրանի և եվրոպական երկրների առևտրային հարաբերություններն էական առաջընթաց են գրանցել և տնտեսական դժվարություններ ունեցող Եվրոպան դժվար թե հրաժարվի այդ զարգացող կապերից:

Թերևս միակ բանը, ինչը կարող է ԵՄ-ին ստիպել համաձայնել Թրամփի պահանջներին, ԱՄՆ կողմից ԵՄ հանդեպ տնտեսական պատժամիջոցների սահմանումն է. ԱՄՆ-ի հետ ԵՄ տնտեսական հարաբերությունների ծավալն ուղղակի անհամեմատելի է Իրանի հետ համագործակցության ծավալների հետ: Թրամփը թեև դեռևս չի խոսում դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հավանականության մասին, սակայն արդեն առևտրային որոշ սահմանափակումներ է կիրառել ԵՄ երկրների նկատմամբ:  Եթե ԱՄՆ-ի կողմից տնտեսական ճնշումների պատճառով ԵՄ-ն համաձայնի գործարքում փոփոխություններ մտցնել, դա կհանգեցնի գործարքի տապալման և արդյունքում Իրանի կողմից միջուկային ակտիվության անհամեմատ մեծացման հնարավորության:

Սակայն պետք է նկատել, որ հավանականությունը, որ եթե ԱՄՆ-ը միակողմանի դուրս գա գործարքից, այն չի տապալվի, մեծ չէ:  Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելուց հետո գործարքի նպատակահարմարությունն Իրանի համար լուրջ հարցականի տակ կարող է դրվել՝ հատկապես, որ Իրանում էլ քիչ չեն գործարքի հակառակորդները:

Երրորդ հավանական սցենարն Իրանի միջուկային գործարքի ապագայի հարցում այն է, որ ԵՄ-ն համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցել Թրամփին մտահոգող խնդիրների՝ Իրանի բալիստիկ ծրագրի, տարածաշրջանում Թեհրանի քաղաքականությանը հակազդելու շուրջ առանձին՝ դրանք չներառելով գործարքի մեջ: Եվրոպական երկրներն այս տարբերակին համաձայն են, ամերիկյան իշխանությունների համար նույնպես սա ոսկե միջին է. ամերիկյան քաղաքական էլիտայի հիմնական մասը՝ նույնիսկ նրանք, ովքեր դեմ են եղել գործարքի կնքմանը, հստակ գիտակցում են, որ դրա չեղարկումը կհանգեցնի ԱՄՆ համաշախարհային կշռի նվազման, եթե ոչ մեկուսացման, քանի որ Իրանը կատարում է գործարքով ստանձնած իր պարտավորությունները, և գործարքի մասնակից մյուս կողմերին՝ Ռուսաստանին, Չինաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և ԵՄ-ին, համաձայնագիրը միանգամայն ձեռք է տալիս: Սակայն, նախագահ Թրամփին դժվար կլինի համոզել հանգիստ թողնել Իրանի միջուկային գործարքը:

Իրանի միջուկային գործարքի շուրջ այս զարգացումները բավականին հետաքրքիր են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խնդրի համատեքստում: Թեև Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային զինաթափման իր պատրաստակամության մասին, սակայն Իրանի միջուկային գործարքի շուրջ զարգացումները կարող են ապակառուցողական ազդեցություն ունենալ Հյուսիսային Կորեայի հետ վերջապես հաստատված երկխոսության արդյունքների վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: