ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիա. ինչի՞ կհանգեցնեն Թրամփի սպառնալիքները

cnn.com

Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է սրվել: Այս անգամ դրա հիմնական պատճառ հանդիսանում են ԱՄՆ-ի հայտարարությունները՝ կապված Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրության հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն կոչ է արել Ռուսաստանին պատրաստվել Սիրիայում հրթիռային հարվածների: Թրամփն իր թվիթերյան էջում գրել է. «Ռուսաստանը խոստանում է հարվածել ցանկացած հրթիռի, որը կարձակվի Սիրիայի ուղղությամբ: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև նրանք (հրթիռները) կգան. փառահեղ, նոր և «խելացի»»: Նա հավելել է, որ Ռուսաստանը չպետք է դառնար այն «կենդանու» (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին) գործընկերը, որը «գազով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում դրանից»:  

Ռուսաստանն ավելի վաղ, ի պատասխան Թրամփի սպառնալիքների, հայտարարել էր, որ արժանի պատասխան կտա ԱՄՆ-ին, հատկապես, եթե վերջինիս հարվածների զոհ դառնան Սիրիայում գտնվող ռուս զինվորականները:

Նշենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավեր Donald Cook-ը և Porter-ը մոտեցել են Սիրիայի տարածքին: Այս ամենը տեղի է ունենում ուղիղ մեկ տարի անց այն բանից հետո, երբ 2017 թվականին, ԱՄՆ-ն հրթիռային ռմբակոծության ենթարկեց սիրիական Շայրաթ ավիաբազան: Ինչպես այս անգամ, այն ժամանակ ևս հարձակման պատճառ նշվում էր այն, որ սիրիական կառավարությունն, իբր, քիմիական զենք է կիրառել: Նշենք, որ Donald Cook-ը և Porter-ն տանում են մինչև 120 Tomahawk թևավոր հրթիռ, որոնց հեռահարությունը հասնում է 2 հազար կիլոմետրի: Այսինքն՝ ամերիկյան նավերի զինամթերքի հասանելիության գոտու տակ է ընկնում Սիրիայի ողջ տարածքը: Սակայն, հարվածի ուղղությունն առայժմ պարզ չէ: Հայտնի է միայն, որ ԱՄՆ-ն պատրաստվում է զանգվածային հրթիռային հարձակում իրականացնել միանգամից մի քանի ուղղություններով, որը պետք է տևի մեկ օրից ոչ պակաս: Հավելենք, որ 2011 թվականին ամերիկացիներին և բրիտանացիներին բավարար էր 124 Tomahawk հրթիռ՝ ամբողջությամբ ոչնչացնելու համար Մուամմար Քադաֆիի հակաօդային պաշտպանության համակարգը:  

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման և ԱՄՆ հնարավոր հարձակման հարցը քննարկվել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդում: Արևմուտքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրում է Արևելյան Ղուտայի բնակավայրերից մեկում՝ Դումայում, խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:  ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հելը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայի խաղաղ բնակիչների սպանության մեջ: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ քիմիական հարձակման ապացույցներ չկան: Սիրիական իշխանությունները ևս այդ մեղադրանքներն անհիմն են անվանել: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա կրկնել իրաքյան կամ լիբիական սցենարները: Ինչևէ, Ֆրանսիայի ռազմական ավիացիան արդեն բերվել է ռազմական պատրաստվածության ԱՄՆ-ին աջակցելու համար: Ի տարբերություն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ չի պատրաստվում օգնել ԱՄՆ նախագահին Սիրիային համատեղ հարված հասցնելու հարցում: Մեյի կարծիքով, կողմերը նախ պետք է սպասեն Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ապացույցների, քանի որ ԱՄՆ-ն և մի շարք այլ արևմտյան երկրներ այժմ հիմնվում են ակտիվիստների հաղորդած տեղեկությունների վրա, որոնց համաձայն, ապրիլի 7-ին Դումայում իբր տեղի է ունեցել քիմիական հարձակում, որի արդյունքում մահացել է առնվազն 70 մարդ: Նշենք միայն, որ այդ լուրերի տարածվելուց ընդամենը մեկ օր առաջ՝ ապրիլի 6-ին, ռուսական իշխանությունները հայտարարում էին, որ «Ալ-Նուսրայի ճակատ» կազմակերպությունը քիմիական հարձակում է նախապատրաստում:
Մի բան ակնհայտ է. սիրիական հակամարտության սրումն անխուսափելի է, ընդ որում, եթե ԱՄՆ-ն իսկապես զանգավածային հրթիռակոծության դիմի, Սիրիայի դաշնակից հանդիսացող Ռուսաստանը դժվար թե ձեռքերը ծալած նստի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: