ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյան. ԵԱՏՄ-ն չի սահմանափակել Հայաստանի մուտքն այլ շուկաներ

Panorama.am

Հայաստանի համար ճիշտ որոշում է եղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, և դա չի սահմանափակել երկրի մուտքն այլ շուկաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նման համոզմունք հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մուտք է գործել 180 միլիոնանոց շուկա՝ ստանալով արտոնյալ ռեժիմներ: «Բացի նրանից, որ մենք սրանով զարգացրել ենք  մեր ներքին ներուժը, նաև ներդրողների հրավիրելու խնդիր ենք լուծել», - նշել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, չի սահմանափակել իր մուտքն այլ շուկաներ: Որպես իր ասածի ապացույց վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ 2017 թվականին Հայաստանի ներմուծման և արտահանման աճն ավելի շատ բաժին է ընկել այլ շուկաներին:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Հայաստանն ունի GSP+ արտոնյալ ռեժիմ Եվրոպական Միության, GSP ռեժիմ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: