Ալիևի հաշվարկներն իրենց արդարացրին
Եվս 7 տարի Ադրբեջանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իլհամ Ալիևը: Արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում Ալիևին հաջողվեց ստանալ ձայների 86%-ը, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է: Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բարձր արդյունքը:
Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությանը և երկրում տիրող իրավիճակին անծանոթ անձանց կարող էր թվալ, թե Ալիևն իր երկրում վայելում է լայն ժողովրդավարություն: Սրա ապացույց կարող էր լիներ նաև ընտրություններից մի քանի օր առաջ իրականացված հարցումները, ըստ որոնց՝ հարցվածների 86,3%-ն ասել է, որ ընտրելու է Իլհամ Ալիևին: Այնուամենայնիվ, գրեթե բոլորի, այդ թվում՝ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ ընտրություններում նման արդյունքներ գրանցելը հետևողականորեն իրականացված աշխատանքի և հաշվարկի արդյունք էր:
Նախ, Ալիևի կառավարման ողջ տարիների ընթացքում երկիրը ապրել է փակ համակարգում, որտեղ պատժվել է ազատ խոսքը, որտեղ հասարակությունը մշտապես ենթարկվել է բռնաճնշումների և ապրել է վախի մթնոլորտում: Խիստ վերահսկողության տակ գտնվելու պայմաններում դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի հասարակությունը կհանդգնի դեմ դուրս գնալ Ալիևի կլանին և նրա շահերին:
Երկրորդ, արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով՝ Ալիևն իր համար ապահովագրեց ընտրություններում նման արդյունքներ ունենալը: Ժամկետն առաջ բերելով՝ Ալիևը մի կողմից սահմանափակեց առանց այն էլ մարգինալացված ընդդիմության հնարավորությունները՝ համախմբվելու և ծանրակշիռ ուժ դառնալու, մյուս կողմից էլ, հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան բավականին հագեցած օրակարգը, Ադրբեջանին հաջողվեց խուսափել ընտրությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված Արևմուտքի քննադատություններից:
Նման պայմանների ապահովման արդյունքում որևէ կերպ զարմանալի չէր, որ հենց բուն ընտրությունների օրը դիտորդների կողմից բավականին քիչ ընտրախախտումներ են արձանագրվել, իսկ ընթացքի վերաբերյալ գնահատականներն էլ հիմնականում դրական են: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները, ընտրությունները «բեմականացնելիս» իրենք իրենց գերազանցեցին. ընտրախախտումների վերաբերյալ դատարան որևէ բողոք-դիմում չի ներկայացվել: Նման երևույթի դժվար է ականատես լինել անգամ ամենաժողովրդավար երկրներում:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալիևի վարած քաղաքականությունն առ այսօր իրեն «արդարացրել» է և առայժմ երկրի հանրությունը, չնայած սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին և երկրում տիրող ոչ առողջ մթնոլորտին, պատրաստ չէ դիմադրել ալիևյան կլանին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ