ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի հաշվարկներն իրենց արդարացրին

Եվս 7 տարի Ադրբեջանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իլհամ Ալիևը: Արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում Ալիևին հաջողվեց ստանալ ձայների 86%-ը, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է: Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման բարձր արդյունքը:

Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությանը և երկրում տիրող իրավիճակին անծանոթ անձանց կարող էր թվալ, թե Ալիևն իր երկրում վայելում է լայն ժողովրդավարություն: Սրա ապացույց կարող էր լիներ նաև ընտրություններից մի քանի օր առաջ իրականացված հարցումները, ըստ որոնց՝ հարցվածների 86,3%-ն ասել է, որ ընտրելու է Իլհամ Ալիևին: Այնուամենայնիվ, գրեթե բոլորի, այդ թվում՝ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ ընտրություններում նման արդյունքներ գրանցելը հետևողականորեն իրականացված աշխատանքի և հաշվարկի արդյունք էր:

Նախ, Ալիևի կառավարման ողջ տարիների ընթացքում երկիրը ապրել է փակ համակարգում, որտեղ պատժվել է ազատ խոսքը, որտեղ հասարակությունը մշտապես ենթարկվել է բռնաճնշումների և ապրել է վախի մթնոլորտում: Խիստ վերահսկողության տակ գտնվելու պայմաններում դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի հասարակությունը կհանդգնի դեմ դուրս գնալ Ալիևի կլանին և նրա շահերին:

Երկրորդ, արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով՝ Ալիևն իր համար ապահովագրեց ընտրություններում նման արդյունքներ ունենալը: Ժամկետն առաջ բերելով՝ Ալիևը մի կողմից սահմանափակեց առանց այն էլ մարգինալացված ընդդիմության հնարավորությունները՝ համախմբվելու և ծանրակշիռ ուժ դառնալու, մյուս կողմից էլ, հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան բավականին հագեցած օրակարգը, Ադրբեջանին հաջողվեց խուսափել ընտրությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված Արևմուտքի քննադատություններից:

Նման պայմանների ապահովման արդյունքում որևէ կերպ զարմանալի չէր, որ հենց բուն ընտրությունների օրը դիտորդների կողմից բավականին քիչ ընտրախախտումներ են արձանագրվել, իսկ ընթացքի վերաբերյալ գնահատականներն էլ հիմնականում դրական են: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները, ընտրությունները «բեմականացնելիս» իրենք իրենց գերազանցեցին. ընտրախախտումների վերաբերյալ դատարան որևէ բողոք-դիմում չի ներկայացվել: Նման երևույթի դժվար է ականատես լինել անգամ ամենաժողովրդավար երկրներում: 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալիևի վարած քաղաքականությունն առ այսօր իրեն «արդարացրել» է և առայժմ երկրի հանրությունը, չնայած սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին և երկրում տիրող ոչ առողջ մթնոլորտին, պատրաստ չէ դիմադրել ալիևյան կլանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: