ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայիսի 9-ին «Անմահ գունդ» քայլերթը կանցկացվի (տեսանյութ)

Մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Քայլերթի մասնակիցները բարձրացնելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները։

Քայլերթն Ազատության հրապարակից կշարունակվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որից հետո՝ կանցնի Վազգեն Սարգսյան փողոցով և կավարտվի տոնական համերգով։

Քայլերթի կազմակերպիչներն են «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ակցիային մասնակցել ցանկացողները, ինչպես նաև նկարների փայտե շտանդարտների պատրաստման հարցերով կարող են դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: