ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր

Public Radio of Armenia

Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել իր արյունոտ անցյալը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Կիպրոսի խորհրդարանում հայտարարել է հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մաղդեսյանը, փոխանցում է NEWS.am-ը:

Մաղդեսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին, որը դարձել է առաջին եվրոպական երկրիը՝ 1975 թվականին ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձև:

«Իսկապես անհավատալի է, որ քաղաքակիրթ պետությունները, որոնք, ենթադրվում է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպաններ են, շարունակում են զիջել Թուրքիայի ճնշմանը` իր աշխարհաքաղաքական դիրքի և գնողունակության պատճառով, ինչը խանգարում է նրանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է Մաղդեսյանը:

Նա նշել է, որ ցեղասպանությունը ողբերգություն է, որը ցնցել է այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը և թողել խորը վերքեր: Խոսելով այն մասին, թե ինչու է Թուրքիան այդքան համառորեն հրաժարվում  ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերմանիան ճանաչեց հրեաների Հոլոքոսթը, պատգամավորը նշել է, որ հիմնական պատճառները նման քայլի իրավական հետևանքներն են և դրա ազդեցությունը թուրքական հասարակության վրա:

 «Թուրքիան չի ցանկանում ոչ մի ցենտ վճարել Ցեղասպանությունը  վերապրածներին և նրանց սերունդներին, քանի որ անհրաժեշտ կլինի վճարել ոչ միայն հայերին, այլև հույներին, ասորիներին և, հնարավոր է, քրդերին և կիպրոսցիներին», - եզրափակել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: