ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

India TV

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 102 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է  «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին:

Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի խոսքով, պետք է հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելը և 1915 թվականին կատարվածը այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով պետք է բնութագրել որպես ցեղասպանություն:

«Ավելի քանի 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և ժամանակն է ճանաչել հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունները՝ հստակ կոչելով իրենց անունով՝ ցեղասպանություն: Դա կարող է լինել հզոր հայտարարություն նախագահ Թրամփի կողմից իր նախագահության առաջին փուլում` հիշելով 1.5 մլն հայերի, որոնք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերն էին»,-ասել է նա:

Նախագահ Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: