ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները Հայաստանում երկխոսության կոչ են անում

AnalitikaUA

Միացյալ Նահանգների Արևմտյան ափի Հայ Առաքելական եկեղեցու թեմի, Հայ կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների հոգևոր առաջնորդները հայաստանյան իրադարձությունների հանգուցալուծման համար երկխոսության և հանդուրժողականության կոչ են անում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կոչում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հաւատացեալներ,

Աւելի քան 10 օրէ ի վեր, Հայաստան կ'ապրի եռեւեփումի արտասովոր վիճակ մը: Օր աւուր կը հետեւինք դէպքերու հոլովոյթին ու կացութիւնը բարեշրջման տանելու ճիգերուն, որոնք ցարդ չեն հասած շօշափելի արդիւնքի: Գոհունակութեան միակ աղբիւրը այն է, որ հակադիր կողմերը ցոյց տուած են վայրագութենէ եւ անհարկի ընդհարումներէ ետ կենալու կամք, որպէսզի երկրին ու ժողովուրդին խնայուի անընդունելի արիւնահեղութիւն:

Միացեալ Նահանգներու Արեւմտեան այս ափէն, մենք՝ հայկական երեք յարանուանութեանց հոգեւոր առաջնորդներս, այսու սրտագին կոչ կ'ուղղենք բոլորին՝ իշխանութեան, ընդդիմադիրներուն եւ ժողովուրդի մէն մի զաւակին, որ որդեգրեն երկխօսութեան, փոխադարձ հասկացողութեան եւ հանդուրժողութեան ուղին, զիրար լսելով հետամուտ ըլլան թէ՛ ժողովուրդի դառնութիւններուն դարմանումի եւ թէ պետութեան անսասան պահպանման հրամայականներուն, հայրենիքի գերագոյն շահերուն նախանձախնդութեամբ ու գործակցական կամքով լծուին կացութեան բարեշրջման գործընթացին՝ ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի երկխօսութեան կոչին:

Կ'աղօթենք, որ բանականութիւնն ու համերաշխութիւնը ամբողջականօրէն վերականգնին անյապաղ, ու ազգովին շարունակենք հայրենքի վերակառուցման ու ժողովուրդի բոլոր ցաւերուն ամոքումի երթը:

Յովնան Արք. Տէրտէրեան 

Առաջնորդ Արեւմտեան Թեմի

Մուշեղ Արք. Մարտիրոսեան

Առաջնորդ Արեւմտեան Թեմի

Միքայէլ Եպս. Մուրատեան 

Առաջնորդ Հայ Կաթողիկէ համայնքի

Վեր. Պերճ Ճամպազեան

Հովիւ Հայ Աւետարանական համայնքի»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: