ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պրահա. երթ` նվիրված ապրիլի 24-ին

times.am

Պրահա. երթ` ապրիլի 24-ինՊրահայում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կանցկացնեն երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս  մասին հայտնել է Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Հիմնական շեշտադրումը լինելու է պահանջատիրությունը, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև շնորհակալությունը Չեխիայի խորհրդարանի ստորին պալատին՝ Պատգամավորների պալատին, որ արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը», - ասել է Հակոբ Ասատրյանը:

Ապրիլքսանչորսյան միջոցառումերը կմեկնարկեն երեկոյան, Պրահայի խաչքարի մոտ կխոնարհվեն ծաղիկներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այնուհետև Պրահայի կենտրոնով կանցկացվի երթ դեպի Սուրբ Հոգի եկեղեցի, որտեղ կկատարվի եկեղեցական կարգ, կհնչեն ելույթներ: Միջոցառումների շրջանակում նախատեսված է Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի համերգը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: