ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կողմնակիցն է. ժողովրդի ընտրյալ լինելու այլ հայտանիշ չկա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ստեղծված իրավիճակում լուծումը տեսնում է երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության շրջանակում բոլոր քաղաքական ուժերի կողմից բանակցության սեղանի շուրջ նստելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին ի պատասխան, թե արդյոք նա մտավախություն չունի, որ իրավիճակը կրկին կլարվի, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես մտավախություն ունեմ և լուծում էլ ունեմ: Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն ու բանակցեն Սահմանադրության ու խաղի կանոնների դաշտում ու մեկս մյուսին կամք չթելադրենք: Եվ մաքսիմալ անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին, մենք սրանից լավ բան չենք ունենա»: Նա քաղաքական գործընթացների շրջանակում առաջարկում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ոչ թե ինքն է բացառում փողոցում վարչապետի ժողովրդական թեկնածուի ընտրությունը, այլ օրենքը: «Մենք ասել ենք, որ ժողովրդի ընտրյալը, ժողովրդի վստահության քվեն որոշվում է ընտրություններով: Եթե որոշակի զանգված մեկին վստահում է, ո՞ր հայտանիշով ենք ասում, որ նա ժողովրդի ընտրյալն է: Միակ հայտանիշն ընտրությունն է, այլ հայտանիշ չկա: Առաջարկում եմ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ,»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Կարեն Կարապետյանը նկատեց, որ փոփոխությունների կողմնակից քաղաքական ուժն Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին առաջադրելու այն Սահմանադրությամբ, որ այսօր գործում է: «Թող ներկայացնեն, թող չասեն մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ ընտրությունը չի կատարվել»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: