ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քվորում չապահովվեց. ԱԺ քառօրյայի աշխատանքը չսկսվեց

ՀՀ ազգային ժողովի մայիսի 2-ին մեկնարկած քառօրյայի աշխատանքը չսկսվեց՝ քվորում չապահովելու պատճառով: Ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել էր 27 պատգամավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ:

«Նշված ժամկետում նիստի իրավազորությունն ապահովելու դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսելու մասին: Չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած»,-ասաց Բաբլոյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ քանի որ երկրում աննախադեպ իրավիճակ է, հետևաբար իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ և այս 4-օրյա աշխատանքներին չեն մասնակցելու:

Մի քանի րոպեի ընթացքում գրանցված պատգամավորների թիվը հասավ 29-ի, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: