ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հորդորում եմ դադարեցնել ԱԺ պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

ԱԺ մամուլի ծառայություն

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

Նմանատիպ   գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող  տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն»: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: