ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախա-ադրբեջանական սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է. Լևոն Մնացականյան

Artsakhpress.am

Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի` սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:

«Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը և ոչ ավելին»,- նշել է Լ. Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:

Նշենք, որ ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: