ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեկնածուները կարող են իրենց մականունները ևս նշել քվեաթերթիկներում. Մեքսիկա

Depositphotos

Մեքսիկայի նահանգներից մեկում թեկնածուներին թույլատրվել է քվեաթերթիկում իրենց անունների կողքը նշել նաև իրենց մականունները: Հուլիսի 1-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցելու են 194 թեկնածուներ: NEWS.am-ի հաղորդմամաբ այս մասին հայտնում է AP-ն:

Նուևո-Լեոն նահանգի ընտրական հանձնաժողովը որոշել է, որ նահանգի օրենքը օրենսդիր ժողովի և տեղական պաշտոնների թեկնածուներին թույլ է տալիս օգտագործել իրենց մականունները, որոնք գռեհիկ չեն կամ մարդկանց համար վիրավորական չեն: Սա Մեքսիկայի համար նորմալ է՝ հաշվի առնելով, որ նահանգապետն իրեն մականունով է ներկայացնում՝ «Էլ Բրոնկո»: Այնպես որ՝ թեկնածուների ցանկում տեսնելով  «Էլ Բիգոտոն» («Մեծ բեղեր»), «Լա-Կոմադր» («Կնքամայր») և «Պատի Տամալես», ընտրողները չեն զարմանա:

Մականունների օգտագործումն այնքան տարածված է դարձել, որ շատերը դժվարությամբ են հիշում նահանգապետի իսկական անունը՝ Խայմե Ռոդրիգես Կալդերոն: Նա հիմա արձակուրդում է և նախագահի պաշտոնի անկախ թեկնածու է:

Հանձնաժողովը թեկնածուներին մականունների օգտագործումը թույլատրել է 2015 թվականին: Սակայն որոշ մականուններ անթույլատրելի է համարել, այդ թվում՝ «Մի Գալո»-ն («Իմ աքաղաղ»), արտահայտություն, որը սովորաբար օգտագործվում է ընտրված թեկնածուին նկարագրելու համար: Այս տարի հանձնաժողովը բացառել է «Միավորել մարդկանց» մականունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: