ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանը կանգնած է անկանխատեսելի զարգացումների առջև. Իրանի հայ պատգամավոր

Asbarez.com

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պարտավորություններն ԱՄՆ-ն վաղուց չէր կատարում և կարելի է ասել՝ գործնականում դուրս էր եկել համաձայնագրից: NEWS.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նա մասնավորապես նշել է. «Եվ այժմ Թրամփն արդեն պաշտոնապես է այդ մասին հայտարարում: Ըստ իս, սա շատ կոպիտ խախտում է և անհեռատես քաղաքականություն, որը վարում է ԱՄՆ-ն: Ամբողջ տարածաշրջանը կանգնած է անկանխատեսելի զարգացումների առջև: Կարծում եմ՝ տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ, ցավոք, ոչ խաղաղ բնույթի: Տարածաշրջանը հղի է նոր զարգացումներով»:

Կարեն Խանլարյանը նկատեց, որ Իրանը բավականին հավասարակշռված քայլերով փորձում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն, մինչդեռ կան երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք Իրանի այս դերի նկատմամբ ունեն թշնամական վերաբերմունք: Պատգամավորը կարծում է, որ այս իրավիճակից կօգտվեն այդ երկրները, քանի որ Միացյալ Նահանգների այս քայլը կսանձարձակի նրանց:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: